Այսօր Նավասարդ է՝ հին հայկական նոր տարվա առաջին օրը
Նավասարդը հին հայերի ամենանվիրական տոնն էր, որը նվիրված Արամազդ աստվածահորը և Անահիտ դիցամորը: Տոնը սկսվում էր Նավասարդ ամսվա առաջին օրը, որը ներկայումս համարվում է օգոստոսի 11-ը և տևում մի քանի օր: Տոնն ավետել է նոր տարվա սկիզբը և համարվել է հայոց քաղաքական ու սրբազան տարեգլուխը: Տոնի ընթացքում զոհաբերվում էին երինջներ, ցուլեր, որոնց արյունով ներկվում էին բոլոր հավատացյալները՝ ի նշան մաքրության և նոր կյանքի սկզբնավորման:
Այդ օրը հայ ժողովուրդը մեծ շուքով, խրախճանքներով, ձիարշավներով ու բազմապիսի խաղերով տոնել է Նոր տարին: Նավասարդին նվիրված տոնակատարությունները տեւում էին օրեր: Քրիստոնեության պաշտոնապես ընդունումից հետո, սակայն, հայ ժողովրդի ավանդական տոնացույցում կատարվել են տոմարային փոփոխություններ, որոնց արդյունքում Ամանորը կամ Նոր տարին սկսեցին նշել հունվարի 1-ին, Նավասարդյան տոնակատարությունները ժողովրդի կենցաղից կամաց-կամաց դուրս մղվեցին