Հասարակություն 13:58 11/08/2012

Մեկը «հոգևոր զարյադկա» կստանա, մյուսը` ծովում` յոդ, իսկ ոմանք էլ կաշխատեն. Ինչպե՞ս են պատգամավորները հանգստանում

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Մայիսին ձևավորված 5-րդ գումարման խորհրդարանն այժմ գտնվում է արձակուրդում: «ԱԺ կանոնակարգ օրենքի» համաձայն` ԱԺ հերթական նստաշրջանը կգումարվի սեպտեմբերի երկրորդ երկուշաբթի օրից՝ սեպտեմբերի 10-ից:

Ամառային թեժ հանգստի շրջանում փորձեցինք պարզել, թե ժողովրդի ընտրյալներն ինչպես են անցկացնում արձակուրդը. նրանց մի մասը Հայաստանում է, մյուս մասն էլ երկրի սահմաններից դուրս, իսկ ոմանց համար էլ արձակուրդ պարզապես չկա:

Ծնունդով Ջավախքից, այժմ Հանրապետական կուսակցության ցուցակով խորհրդարան անցած Տաճատ Վարդապետյանի համար ամառային արձակուրդները մշտապես անցնում են հայրենի Ջավախքում, «հայրական օջախում»: Այս տարի ևս բացառություն չէ: «Դա ոչ միայն ինձ համար արձակուրդ անցկացնել է, հանգիստ անցկացնել կամ վայելել է, նաև ուխտագնացության նման մի բան է, որտեղ ես լիցքավորվում եմ, որտեղ բացի ֆիզիկապես հանգստանալուց, նաև հոգևոր զարյադկա եմ ստանում», - ապրումներն է ներկայացնում պատգամավորը: Այս տարի մի փոքր զբաղված հանգիստ է լինելու, քանի որ ինչպես ինքն է ասում, իր հարազատ Փոքր Գոնդուրա գյուղում հայկական եկեղեցին են վերականգնում:

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ամառային արձակուրդն անցկացնելու է ծովի ափին, իսկ թե հատկապես որ մասում՝ չի ասում: «Մի տեղ կհանգստանամ էլի, կարևորը հանգիստն է: Իմ այս տարվա հանգիստը ոչնչով չի տարբերվելու նախորդ տարվա հանգստից. ես իմ ընտանիքի հետ լինելու եմ ծովին ավելի մոտ, որովհետև, ես միշտ ասում եմ, որ յոդի խնդիր ունեմ»,- ասում է տիկին Բիշարյանը:

Մյուս կին պատգամավորը՝ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը մեզ հետ զրուցեց իր աշխատասենյակում և ասաց, որ չի պատրաստվում մեկնել հանգստի: «Աշխատելու եմ, ի՞նչ հանգիստ»,- ասաց տիկին Փոստանջյանը և նշեց, որ կան շատ գործեր աշնանային նստաշրջանին ընդառաջ:

Մեկ այլ ընդդիմադիր ԱԺ Հայ Ազգային կոնգրես խմբակցության անդամ, Լյուդմիլա Սարգսյանի համար ևս հանգիստ չի լինելու: «Անկեղծ ասած, այնքան խրված ենք տարբեր գործերի մեջ և հատկապես այս տղաների (նկատի ունի ՀԱԿ ազատազրկման դատապարտված ակտիվիստներին- հեղ.) գործով կայացրած վճռի համար այնքան անհանգստացած, որ նույնիսկ ժամանակ չենք ունենում մտածել, թե երբ և որտեղ պետք է մեր հանգիստն անցկացնենք: Ի տարբերություն իշխանությունների մենք երբևիցե ժամանակ չենք գտնում հանգստի, այնպես որ հանգիստը նույնպես իշխանության մենաշնորհն է»,- նկատեց տիկին Սարգսյանը:

Այնուամենայնիվ, պնդեցինք հարցը՝ այսինքն` որևէ տեղ չի՞ մենկնելու տիկին Սարգսյանը: «Դեռ ոչ մի ծրագիր չունեմ: Չի բացառվում, որ մի քանի օրով, միգուցե, Ծաղկաձոր գնամ բարեկամուհուս մոտ, ընդամենը` դա: Գործերը թույլ չեն տալիս, և ես ինքս ինձ էլ թույլ չեմ տալիս ավելի երկար բացակայել քաղաքից, որովհետև բազմաթիվ խնդիրներ կան, որոնք լուծման են սպասում առջևում էլ նախընտրական տարի է»,- պատասխանեց ընդդիմադիր խմբակցության անդամը:

Ավելի զբաղված է անցնելու դեռևս «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Բալասանյանի ամառային շրջանը. սեպտեմբերի 9-ին կայանալիք Գյումրու քաղաքապետի ընտրություններում նա առաջադրվել է որպես քաղաքապետի թեկնածու և նրա ամառն անցնելու է նախընտրական քարոզարշավներում: «Այդ պատճառով էլ Սամվել Բալասանյանն այս ամառ հանգստի չի մեկնի»,- փոխանցեց Բալասանյանի օգնական Զոհրապ Եգանյանը:

Ազգային ժողովի պատգամավոր Արագած Ախոյանի ամառային հանգիստն անցնում է Արևմտյան Հայաստանից Հայաստան ճանապարհորդությունների մեջ. բոլորովին վերջերս է եկել և պատրաստվում է նորից մեկնել: «Իմ հանգիստն անցկացնում եմ Արևմտյան Հայաստանում` Վանա լճում, Դիարբեքիրում, Մուշում: Մուշում բավականին լիքը ընկերներ ունեմ, որոնք հայերեն մի բառ չգիտեն, բայց իրենք խոսում են իրենց հայկական պատկանելության մասին: Իմ ընկերն է Դիարբեքիրի քաղաքապետը, Վանի քաղաքապետը, ամբողջ քաղաքապետարանի մշակութային բաժնի աշխատակիցներ: Մի շարք մշակութային նախաձեռնություններ են համատեղ կազմակերպում»,- ասաց Ախոյանը:

Նա Արևմտյան Հայաստանում նաև հարց լուծող է. վերջերս Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցու երկաթյա խաչի վրա ինչ-որ իր է տեսել և իր խոսքերով, միջնորդել է, որ այն անմիջապես հանեն: «Այդպես էլ եղավ և թերությունը վերացրին»,- փոխանցեց պատգամավորը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:57
Իրանը ձերբակալված իտալացի լրագրողուհուն ազատ է արձակել և ուղարկել հայրենիք
Նախկինում Իրանում կալանավորված իտալացի լրագրող Սեսիլիա Սալան Թեհրանից ժամանել է հայրենիք։ Այս մասին հայտնում է Իտալիայի վարչապետ Ջորջի Մելոնիի...
Աղբյուր` Panorama.am
15:48
Հիմա ԼՂ-ում հայեր չեն ապրում, եկել եք Երևանում, ասում եք, ԼՂ հայերի վերադարձ, շատ լավ. Միրզոյանը՝ լրագրողին
«Հիմա երբ ԼՂ-ում հայեր չեն ապրում, եկել եք Երևանում ասում եք, ԼՂ հայերի վերադարձ, շատ լավ, լսեցինք Ձեզ»,-ասաց ԱԳ նախարարի պաշտոնը...
Աղբյուր` Panorama.am
15:14
Սիրիայի թուրքամետ նոր առաջնորդն առաջին պաշտոնական այցը Թուրքիա կկատարի Էրդողանին շնորհակալություն հայտնելու համար
Սիրիայի նոր իշխանությունների ղեկավար Ահմեդ ալ-Շարաան իր առաջին արտասահմանյան այցը կկատարի Թուրքիա։ Այն կարող է տեղի ունենալ հնարավորինս շուտ։...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հարցը տեղին չէ. Ժաննա Անդրեասյանը՝ Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձև է» նախաձեռնության մասին
«Իմ հանդեպ վստահության կամ անվստահության հարցը դրսևորվում է իմ՝ դեռևս  պաշտոնավարմամբ կամ չպաշտոնավարմամբ, հետևաբար այդ իմաստով հարցը...
Աղբյուր` Panorama.am
15:03
Միրզոյան. Զենք ձեռք բերելը բոլորի սուվերեն իրավունքն է
«Ադրբեջանը ձեռք է բերում զինատեսակներ, հարձակողական, ինչպես դուք նշեցիք, մենք ևս ձեռք ենք բերում զինատեսակներ, իհարկե, անհամենատ ավելի...
Աղբյուր` Panorama.am
14:39
Ստեղծագործական դաշտում վերջնագրերով խոսելը տեղին չեմ համարում. Ժաննա Անդրեասյանը՝ «Գոյ» թատրոնի մասին
Հայաստանում մասնավոր թատրոնների աջակցության ծրագրի նախագիծն առաջիկայում կներկայացվի կառավարության քննարկմանը։ Նախատեսվում է մրցութային...
Աղբյուր` Panorama.am
14:32
Միրզոյան. Մեր առաջարկին ադրբեջանական կողմի արձագանքը դրական էր, ցավոք, մինչ այսօր պաշտոնական պատասխան չկա
Հայաստան-Ադրբեջան տրանսպորտային ուղիների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանն առաջարկ է արել ադրբեջանական կողմին։ «Առաջակը հնչեցվել է...
Աղբյուր` Panorama.am
14:17
Արարատ Միրզոյան. Այս պահին ունենք քննարկվող 17 հոդվածներից համաձայնեցված 15-ը, սպասում ենք Բաքվի արձագանքին
«Անցած տարի մենք էական ձեռքբերում ենք ունեցել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում »,-հրավիրած ամփոփոիչ...
Աղբյուր` Panorama.am
13:56
Վրաստանի նախկին նախագահը դարձել է Քիսինջերի կրթաթոշակառու
Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դարձել է ամերիկյան McCain ինստիտուտի Քիսինջերի կրթաթոշակառու։ Այս մասին ասվում է ինստիտուտի...
Աղբյուր` Panorama.am
13:53
Շատ կարևորում ենք, որ մեր երեխաներն ակտիվորեն հեծանիվ քշել սովորեն. Ժաննա Անդրեասյան
ԿԳՄՍ նախարարն ասաց, որ 6500 հեծանիվ են տրամարդել դպրոցներին
Աղբյուր` Panorama.am
13:46
Մարդու մետապնևմավիրուսով վարակված անձանց մեծամասնության մոտ նկատվում են վերին շնչուղիների թեթև ախտանշաններ. ԱՀԿ
Չինաստանում ձմեռային շնչառական վարակների, այդ թվում՝ մարդու մետապնևմովիրուսի, և առողջապահական համակարգի վրա դրա ազդեցության մասին հաղորդումների...
Աղբյուր` Panorama.am
13:32
Meta-ն հայտարարում է կապիտուլյացիա ու ընդունում Մասկի և Թրամփի կանոնները, բայց դեռ պետք չէ ուրախանալ. Սամվել Մարտիրոսյան
«Դեռ պետք չէ ուրախանալ, որ Ցուկերբերգի հայտարարությունից հետո Մnնթե Մելքnնյանի անունը ներառող գրառումները, նյութերը չեն գրաքննվի»
Աղբյուր` Panorama.am
13:12
Օդի ջերմաստիճանը երեք մարզում աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով
Երևանում  հունվարի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
13:08
Երազեք, որ ձեր գնած հեծանիվներով կարողանաք փախչել. Դեմոյանը՝ Ժաննա Անդրեասյանին
Ցեռղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմագետ Հայկ Դեմոյանն արձագանքել է ԿԳՄՍԴ նախարարի պաշտոնը զբաղեցնող Ժաննա Անդրեասյանի՝...
Աղբյուր` Panorama.am
12:40
Գորիսում պահեստից գողությունը կանխվել է
Հունվարի 7-ին Ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Գորիսի բաժնի ծառայողները ահազանգ են ստացել, որ անհայտ անձը ցանկանում է մուտք...
Աղբյուր` Panorama.am
12:34
Սնուփ Դոգի երևանյան համերգը չի կայանա, գումարը կվերադարձվի բյուջե. Ժաննա Անդրեասյան
Ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգի երևանյան համերգի համար տրամադրած գումարը պետք է վերադարձվի պետական բյուջե, քանի որ համերգը չի...
Աղբյուր` Panorama.am
12:33
Թուրքիան և Սիրիայի նոր իշխանությունները կարող են լայնածավալ ռազմական գործողություններ իրականացնել
Թուրքիայի և Սիրիայի զինված ուժերը լայնածավալ ռազմական գործողություն կանցկացնեն Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) քուրդ զինյալների դեմ,...
Աղբյուր` Panorama.am
12:19
Կարեն Գիլոյանը դադարեցրել է աշխատանքը որպես ԿԳՄՍ փոխնախարար, պատճառները տարբեր են. Ժաննա Անդրեասյան
Կարեն Գիլոյանը դադարեցրել է աշխատանքը՝ որպես ԿԳՄՍ նախարարի տեղակալ սպորտի գծով: Ասուլիսում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ պատճառները...
Աղբյուր` Panorama.am
12:16
Փաշինյանն արձագանքեց Ալիևին
 Նիկոլ Փաշինյանն «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հունվարի 7-ին ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
12:16
Առաջիկայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները, որոնք գլխավորում են երկու երկրների փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուսթաֆաևը,...
Աղբյուր` Panorama.am
11:40
Լոս Անջելեսում մասայական տարհանումներ են՝ քամու ու հրդեհների պատճառով
Լոս Անջելեսի արևմտյան և արևելյան հատվածներից  տասնյակ հազարավոր մարդկանց են տարհանել ուժգնացող քամու ու դրա հետևանքով տարածվող հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
11:22
Al Arabiya. Թուրքական զինված ուժերը հարվածել են Սիրիայի Սուլուկ բնակավայրին
Թուրքական զինուժը հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսում գտնվող Սուլուք բնակավայրին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Al Arabiya...
Աղբյուր` Panorama.am
11:20
Թաթոյան. Մենք պետք է դուրս գանք ՔՊ իշխանության քարոզի գերությունից
«Ադրբեջանի նախագահի երեկվա հարցազրույցը նրա նախկին սպառնալիքների զարգացումն էր և ևս մեկ անգամ ապացուցեց, որ ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է...
Աղբյուր` Panorama.am
11:10
2024-ին ականազերծվել և պայթյունավտանգ զինամթերքներից մաքրվել է 91 948 մ² տարածք` Տավուշի և Վայոց ձորի սահմանամերձ բնակավայրերում
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» («ՀԱՓԿ») ՊՈԱԿ կողմից 2024 թվականին իրականացված ոչ տեխնիկական...
Աղբյուր` Panorama.am
11:02
Խրախուսել հասարակության ինքնուրույնացման ճանապարհը. Վահե Հովհաննիսյան
«Հասկանում եմ, որ Ալիևի երեկվա հայտարարություններից հետո բոլոր մտածող մարդիկ մտածմունքների ու անելիքների փնտրտուքի մեջ են։ Ոմանք անմիջապես...
Աղբյուր` Panorama.am
10:39
Դավիթ Անանյան. Երկրում պետք է հայտարարվի արտակարգ դրություն, իսկ զինված ուժերը պետք է բերվեն բարձր մարտական պատրաստվածության
«Ադրբեջանի նախագահի ելույթն իր էությամբ քաղաքական հակամարտությունը ռազմական գործողություններով հանգուցալուծելու, մասնավորապես, մեր երկրի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Փաշինյանը չի ասում, որ եթե 1996-ին Արցախն արդեն հանձնել էին, ինչու Ադրբեջանը չէր վերցնում ու դա արեց 2020 և 2023-ին՝ պատերազմի միջոցով
«Թե բա` ինչո՞ւ Սերժ Սարգսյանը բանավեճի առաջարկը չընդունեց: Գնար ու ի՞նչը ապացուցեր, որ մածունը սպիտա՞կ է»
Աղբյուր` Panorama.am
10:02
Առաջիկայում պետք է պատրաստվել Ադրբեջանի առավել ագրեսիվ վարքագծին. Արմեն Պետրոսյան
«Եթե հակիրճ՝ Իլհամ Ալիևի վերջին հարցազրույցն Ադրբեջանի վերադիրքավորումն է նոր տարվա, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային նոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}