Վերջին օրերի թուրք-քրդական բախումների ժամանակ սպանվել է ավելի քան 170 քուրդ
Թուրքական «Սաբահ» (Sabah) օրաթերթը տեղեկացնում է, որ երկրի հարավ-արևելյան Հաքքարի նահանգի Չուքուրջա և Շեմդինլի շրջաններում շարունակվում են թուրքական ստորաբաժանումների ռազմական օպերացիաները «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ: Թուրքական զինուժը մարտերի մեջ ներգրավել է նաև ռազմաօդային ուժերին:
Աղբյուրի համաձայն` վերջին օրերին հիշյալ շրջաններում տեղի ունեցած թուրք-քրդական զինված բախումների ընթացքում արդեն սպանվել է ավելի քան 170 քուրդ: Թուրքական կողմի կրած կորուստների մասին ոչինչ չի նշվում:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը հայտնել է, որ քուրդ գրոհայինների մեջ կան նաև այլ երկրի քաղաքացիություն ունեցողներ: Նախարարը նշել է, որ նրանցից ոմանք ունեն Սիրիայի, Իրանի և Իսրայելի քաղաքացիություն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում