Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 306 մարդ է զոհվել
Իրանի Արևելյան Ազարբայջան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 306 մարդ է զոհվել: Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ԻԻՀ առողջապահության նախարար Մարզիե Վահիդը:
Նախարարի տեղեկացմամբ՝ երկրաշարժը զգալի վնասներ է պատճառել Վարզաղան (83 հազար բնակչություն) և Ահար (147 հազար բնակչություն) բնակավայրերին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Իրանի հյուսիսային Արևելյան Ազարբայջան (Արևելյան Ատրպատական) նահանգում 6,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել, որի էպիկենտրոնը Ահար բնակավայրն է եղել: Երկրաշարժին հետևել էր 4,2 բալ ուժգնությամբ 116 հետցնցում:
Երկրաշարժ է գրանցվել նաև Հայաստանի մի շարք բնակավայրերում:
Նախորդող հրապարակում՝ Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով փլվել են շենքեր, վիրավորները՝ տեղափոխվել հիվանդանոց
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները