Իրանի ԱԳՆ. Թուրքիայի կեցվածքը կարող է տարածաշրջանը ներքաշել կրոնական և էթնիկ հակամարտության մեջ
Թուրքիայի փոխվարչապետի հայտարարությունները կարող են տարածաշրջանը ներքաշել կրոնական և էթնիկ հակամարտության մեջ:
Այդ մասին Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ ասել է ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Ռամին Մեհմանփարաստը:
Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչը, քննադատելով Թուրքիայի փոխվարչապետ Բյուլնեթ Արինջի՝ օրերս Իրանի հասցեին ուղղված մեղադրանքները, մասնավորապես, հայտարարել է. «Քրդական աշխատավորական կուսակցության (ՊԿԿ) անդամների՝ Իրանի տարածքից Թուրքիա թափանցելու մասին Բյուլնեթ Արինջի պնդումները ոչ միայն չեն նպաստի այդ երկրի ներքին խնդիրների լուծմանը, այլև կարող են տարածաշրջանը ներքաշել կրոնական և էթնիկական հակամարտության մեջ»:
Հիշեցնենք, որ իրանական «թաբնաք.իռ» կայքի հաղորդմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլնեթ Արինջը, Իրանին մեղադրելով ՊԿԿ անդամներին աջակցություն ցուցաբերելու մեջ, նշել էր. «Անկարան՝ ընդդեմ Իրանի, յուրաքանչյուր քայլի պատրաստ է»:
Նախորդող տեղեկատվություն՝ Թուրքիայի փոխվարչապետ. Անկարան՝ ընդդեմ Իրանի, ամեն քայլի պատրաստ է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները