Յոթ պատճառ, թե ինչու Իսրայելն Իրանի վրա չպետք է ռազմական հարձակում գործի
Գոյություն ունի յոթ պատճառ, որոնց առկայության դեպքում Իսրայելն Իրանի միջուկային հաստատությունների վրա չպետք է ռազմական հարձակում գործի:
Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ «Աթլանթիք» պարբերականում թողարկված հոդվածում գրել է ամերիկացի լրագրող Ջեֆրի Գոլդբերգը:
Ըստ Ջեֆրի Գոլդբերգի՝ Իսրայելի կողմից Իրանի վրա ռազմական հարձակում չգործելու պատճառները հետևյալն են.
1. Իսրայելի ռազմաօդային ուժերը չունեն բավար կարողություն` լուրջ հարվածներ հասցնելու Իրանի միջուկային հաստատություններին:
2. Ռազմական հարձակումը միայն կարող է հետաձգել Իրանի միջուկային ծրագրի իրականացումը, բացի այդ, ռազմական հարձակման պարագայում, հնարավոր է, որոշ երկրներ չեղյալ հայտարարեն Իրանի նկատմամբ սահմանած պատժամիջոցները:
3. Իրանի վրա ռազմական հարձակման պարագայում Մերձավոր Արևելքի արաբական (սուննիական) երկրները կարող են աջակցել Իրանին:
4. Իսրայելի կողմից ռազմական հարձակումը կարող է սկիզբ դնել «անվերջանալի հրթիռային պատերազմի»:
5. Ռազմական հարձակումը կարող է խաթարել իսրայելա-ամերիկյան հարաբերությունները:
6. Իսրայելի հարձակումը կթուլացնի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ Իրանի նկատմամբ ունեցած դիրքորոշումը, քանի որ ռազմական հարձակման պարագայում Իրանը կփորձի ավելի զարգացնել միջուկային ծրագիրը:
7. Ռազմական հարձակման դեպքում Իրանի ցուցաբերած հակահարվածի դեպքում Իսրայելը ևս զգալի զոհեր կունենա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա