Պուտինը պատրաստակամություն է հայտնել օգնել Իրանին
ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինը նախօրեին ցավակցական հեռագիր է հղել Իրանի առաջնորդ Մահմուդ Ահմադինեժադին` Իրանի հյուսիս-արևմտյան մասում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի ու ավերածությունների կապակցությամբ:
Կրեմլի պաշտոնական կայքից տեղեկացանք, որ Պուտինը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում օգնություն տրամադրել:
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին, ժամը 16.23-ին գրանցվել է 6.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Իրանի տարածքում` Ահար քաղաքից 16-կմ դեպի հյուսիս-արևմուտք:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է15 կմ խորության վրա: Երկրաշարժիուժգնությունը էպիկենտրոնային գոտումկազմել է 9 բալ, երկրաշարժը զգացվել էնաև ՀՀ տարածքում. Ագարակ, Մեղրի,Քաջարան, Կապան, Գորիսքաղաքներում` 4-5 բալ ուժգնությամբ,իսկ Երևան քաղաքում` 3-4 բալ: Երկրաշարժի հետևանքով 306 մարդ է զոհվել:
Երկրաշարժը զգալի վնասներ է պատճառել Վարզաղան (83 հազար բնակչություն ունեցող) և Ահար (147 հազար բնակչությամբ) բնակավայրերին: