Սպորտ 18:28 14/08/2012

«Այ ցավդ տանեմ, թող իմ սննկանալը հենց մեր հավաքականի հաղթանակների պատճառով լինի». Պաշտոնյաները` ֆուտբոլի մասին

Հեղինակ` Սյուզի Բադոյան

Վաղը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստանի և Բելառուսի ֆուտբոլի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը: Այս խաղում բուքմեյքերները ֆավորիտ են համարում Հայաստանին. Վարդան Մինասյանի թիմի հաղթանակի գործակիցը 2.0 է, իսկ Բոլառուսինը՝ 3.9:

Հայտնի է, որ Հայաստանի ազգային հավաքականի խաղերին մշտապես ներկա են գտնվում նաև մի շարք պաշտոնյաներ, որոնք մեր հավաքականի մոլի երկրպագուններն են: Նրանցից շատերը, որոշ տեղեկություններով, անգամ մեծ խաղադրույքներ են կատարում, իսկ մեր հավաքականի հաղթանակից հետո ոմանք խոշոր գումարներով պարգևատրում են հավաքականի անդամներին:

Շռայլ նվիրատուներից մեկն էլ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի մտերիմ ընկերն է՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո), ով մեզ տված հարցազրույցներից մեկում պատմել էր, թե ինչպես է «մարզադաշտում խաղին հետևելուց հետո շտապում ֆուտբոլիստների մոտ՝ փողով լի տոպրակով, գրկախառնվում, շնորհավորում նրանց ու տանում «Փարվանա»` քեֆ անելու»:

Այս անգամ, սակայն, Սամվել Ալեքսանյանը մարզադաշտ չի գնա: Հավաքականի խաղին նա կհետևի էկրանից:
«Դե որ եկել էի Լոնդոն, օլիմպիական խաղերը դիտելու, հետո էլ պիտի գնամ մի քանի երկրներ՝ հանգստանալու, պարզ ա` էլ չի ստացվի, որ գամ Հայաստան: Ընենց որ, մեր տղերքի խաղին հետևելու եմ էկրանից: Ոչինչ, էս անգամ էլ ըտենց ստացվեց, կարծում եմ իմ ընկեր Հայրապետյանը էս անգամ ինձ կների, որ իրա կողքին չեմ լինի»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Սամվել Ալեքսանյանը:

Վաղվա խաղի հետ կապված` գործարար պատգամավորը կանխատեսումներ չի անում, վստահ է միայն, որ խաղից հետո մերոնց հաղթանակն ենք տոնելու. «Հաղթելու ենք, միանշանակ հաղթելու ենք»,- բարձր տրամադրությամբ հայտարարում էր Սամվել Ալեքսանյանը:

Հետաքրքրվեցինք, փաստորեն` այս անգամ ավանդույթը կխախտվի և «փողերով լի տոպրակով» մարզադաշտում տղաներին շնորհավորող չի լինի, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Ճիշտ ա, ես երկրում չեմ, բայց փողերը կուղարկեմ, ի՞նչ ա եղել»: Մեր այն դիտարկմանը, թե էսպես շարունակվելու դեպքում մի օր Ալեքսանյանը կսննկանա, գործարարն արձագանքեց. «Այ ցավդ տանեմ, թող իմ սննկանալը հենց մեր հավաքականի հաղթանակների պատճառով լինի»:

Իսկ ո՞վ է հավաքականում իր սիրած ֆուտբոլիստը հարցին Ալեքսանյանը չցանկացավ անուններ պատասխանել` ասելով, որ իր համար սիրած ֆուտբոլիստ չկա, ինքը բոլորին էլ շատ է սիրում ու միշտ նրանց հետ զրուցում է խաղերից առաջ, ոգևորում է նրանց, որ գեղեցիկ խաղ ցուցադրեն ու հաղթանակ տանեն:

Զրույցի վերջում պատգամավորն ավելացրեց, որ կվերադառնա շուտով Երևան: Իր համայնքի բնակիչներին, ինչպես խոստացել էր, Քոբուլեթի չի տարել, հենց վերադառնա՝ Սևան է տանելու:

 Մեր ճշտող հարցին՝ «Հարսնաքա՞ր», թե այլ հանգստյան տուն է Մալաթիայի բնակիչներին նա տանելու, այսպես պատասխանեց. «Չէ, էնքան շատ են բնակիչները, ես էդքան մարդ ո՞նց կարամ «Հարսնաքար» տանեմ: Տանելու եմ «պլյաժ» ՝ հանրային լողափ»: ՀՖՖ գործկոմի անդամ, նախկին օրենսդիր Վիկտոր Դալլաքյանը ևս խաղին կհետևի էկրանից, «Քանի որ վաղը կայանալիք հանդիպումը պաշտոնական հանդիպում չէ, ընկերական հանդիպում է, ապա էմոցիաները մի քիչ ավելի երկրորդ պլան են մղվում: Ուստի ես խաղին կհետևեմ հանգստյան տանը՝ էկրանից: Բայց հայտարարում եմ՝ ես հոգով-սրտով նրանց հետ եմ, ու նրանք դա կզգան»:



Վիկտոր Դալլաքյանը Panorama.am-ին փոխանցեց նաև իր կանխատեսումը.

«Եթե Հայաստանի ազգային հավաքականը վաղը ցուցադրի այն խաղը, որին ունակ է, ապա Հայաստանի հավաքականը առնվազն 2:0 հաշվով կհաղթի Բելառուսի հավաքականին, քանի որ և՛ կարգով, և՛ խաղային մակարդակով, և՛ խաղային ձեռագրով Հայաստանի հավաքականը գերազանցում է Բելառուսի ազգային հավաքականին: Հարգելով մեր մրցակցին ես այդ կարծիքին եմ»:

Panorama.am-ի հարցին ի պատասխան ֆուտբոլի մոլի երկրպագու Դալլաքյանն ասաց, թե ֆուտբոլային խաղերին խաղադրույքներ անել չի սիրում՝ միաժամանակ նշելով, որ ինքը շատ էմոցիոնալ երկրպագու է, և նախընտրում է խաղերը դիտել տանը՝ դռներն ու պատուհանները փակ վիճակում, որ իր բացականչություններից կինը չամաչի:

Ունե՞ք հավաքականում ընտրած մարզիկ, ում ամենից շատն եք երկրպագում, հարցին Դալլաքյանը պատասխանեց.
«Բնականաբար այո: Եվ դա Հենրիխ Մխիթարյանն է: Իհարկե, ես շատ բարձր եմ գնահատում նաև Յուրա Մովսիսյանին, բայց Մխիթարյանի նկատմամբ առանձահատուկ վերաբերմունք ունեմ, քանի որ նրան շատ ավելի մոտիկից եմ ճանաչում:  Եվ բարձր եմ գնահատում նրա ոչ միայն ֆուտբոլային կարողությունները, այլև մարդկային որակները: Մեկ անգամ առիթ ենք ունեցել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ միասին ներկա գտնվելու Արցախում Հենրիխի իրականացրած բարեգործական ակցիայի միջոցառմանը:

Մենք շփվեցինք այդ ընթացքում: Ի դեպ, Հենրիխը գիտեր, որ ես շաբաթական երկու անգամ ֆուտբոլ եմ խաղում: Նա ինձ նվիրեց Դոնեցկի «Շախտյորի», ինչպես նաև` Հայաստանի հավաքականի մարզաշապիկը, այնպես որ իմ մեջքին գրված է Մխիթարյան: Ես Հենրիխին ասացի` քեզանից վատ չեմ խաղում, մեկ-մեկ էլ լավ եմ խաղում, ինքն ասաց, որ ուրախ կլինի, որ այդ մարզաշապիկը միշտ կրեմ, և ես խաղի ժամանակ կրում եմ նրա մարզաշապիկը:

Ես կարծում եմ` Հայաստանի հավաքականի ամենամոլի երկրպագուներից մեկը, եթե ոչ ամենամոլին, Հանրապետության Նախագահն է: Ես տեսել եմ, թե Նախագահը մարզադաշտում ինչպես է մեր հավաքականի տղաներին երկրպագում: Մոլի երկրպագու է նաև Ռուբեն Հայրապետյանը: Եթե հավաքականը անհաջող խաղա, կարող ա հիվանդանա, ես նրան մոտիկից եմ ճանաչում: Իսկ հաջողության դեպքում` մանկան ուրախություն է ապրում: Ուզում եմ նշել նաև, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի դերը անուրանալի է Հայաստանի հավաքականի կայացման գործում, և ես նրա գործունեությունը շատ բարձր եմ գնահատում»:


Արդարադատության նախարար Հրայր Թոմվասյանը նույնպես այս պահին գտնվում է արտերկրում ու ֆուտբոլային հանդիպմանը կհետևի ուղիղ եթերով: Այս մասին նա հեռախոսով հայտնեց Panorama.am-ին:

Ազգային հավաքականի մոլի երկրպագու նախարարը վաղվա հանդիպման վերաբերյալ ունի հետևյալ կանխատեսումը. «Խաղը կավարտվի 2:1 հաշվով՝ հօգուտ մեր հավաքականի»:

Նա նշեց, որ ինքն անձամբ երկրպագոււմ է հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ու մեծագույն հաճուքով դիտում է հարձակվող Յուրա Մովսիսյանի և դարպասապահ Ռոման Բերեզովսկու ցուցադրած խաղը:

Ֆուտբոլասեր նախարարը ափսոսանքով նշեց, որ Հայաստանում չլինելու պատճառով չի կարող ոգևորել հավաքականի տղաներին, սակայն երեկ խոսել է ՀՖֆ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ և նրան հայտնել է մի շատ լավ նորություն.

«Ես երեկ նրա հետ խոսել եմ հենց ֆուտբոլի հետ կապված: Հուսով եմ, որ իմ` էստեղ գտնվելով՝ ինչ-որ բանով պետք կգամ ՀՖՖ-ին: Երբ վերադառնամ ինչ-որ մեծ առումով ես կկարողանամ մեր հավաքականին օգտակար լինել, թե ինչ առումով՝ առայժմ չեմ կարող մանրամասնել: Համենայն դեպս ասեմ, որ կլինի ինչ-որ բան, ինչից հետո մեր հավաքականի համար լավ է լինելու»:

Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը նույնպես ազգային հավաքականի երկրպագու է և հաճախ է մեր հավաքականի խաղերին հետևում հենց մարզադաշտից: Սրբազանը, ինչպես միշտ, վաղը ևս կաղոթի մեր հավաքականի հաղթանակի համար, քանի որ իր խոսքերով՝ դա մեր ազգային արժանապատվությունն է: Այս մասին նա հայտնեց Panorama.am-ի հետ զրույցում:

Իսկ վաղը կայանալիք Հայաստան–Բելառուս խաղին Արարատյան թեմի առաջնորդը կհետևի ոչ թե մարզադաշտում, այլ տանը. «Լավ կլիներ, որ ինձ պես էլի մի երկուսը լինեին, որպեսզի ուրախ լիներ, առայժմ հրավիրել եմ եղբորս՝ Պողոսին, նա ֆուտբոլի մոլի երկրպագու է, լավ է հասկանում տակտիկական քայլերը, տրամաբանորեն է նայում խաղը: Մենք միասին կդիտենք ֆուտբոլային հանդիպումը»։

Հարցին, թե ինչպե՞ս է արձագանքում թեմի առաջնորդը մեր հավաքականի խփած գոլերին, և առհասարակ ինչպե՞ս են էմոցիաները դրսևորվում սրբազանի մոտ, պատասխանեց. «Բոլոր մարդկանց նման: Ինչպես որ բոլորը ոգևորվում են, ես էլ` ո'չ ավել, ո'չ պակաս` նույն ձևի: Էմոցիաները կշռադատվածության հետ կապ չունեն, այլապես էմոցիա չեն լինի»:

Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումն, ըստ բարձրաստիճան հոգևորականի, կավարտվի 2:1 հաշվով` հօգուտ Հայաստանի հավաքականի.

«Լավ կլիներ, իհարկե, խաղն ավարտվեր 5:0 հաշվով, շատ կուզենայի, բայց հասկանում եմ՝ դա դժվար է»:
Ազգային հավաքականի անդամներից Կճոյանը ամենից շատ երկրպագում է կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ հատկապես Ուկրաինայի առաջնության վերջին տուրերում նրա ցուցադրած անկրկնելի խաղի համար:

Ինչպես հայտնի է, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ևս Հայաստանի ազգային հավաքականի մեծ երկրպագու է: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ուժային կառույցի ղեկավարը չցանկացավ վաղվա ֆուտբոլային հանդիպման վերաբերյալ որևէ կանխատեսում անել, հայտնեց միայն, որ հավատում և վստահում է մեր հավաքականի ուժերին, և վաղն անձամբ գնալու է մարզադաշտ և խաղին հետևելու է այնտեղից:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am
23:09
Արմեն Գևորգյանը դիմավորել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին
ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
23:02
Ինչ տեսքով է Աննա Հակոբյանը մասնակցել Ալեն Սիմոնյանի ծննդյան արարողությանը
Աննա Հակոբյանը Ինստագրամի իր էջի սթորի բաժնում է կիսվել լուսանկարների նոր շարքով: Ամենայն հավանականությամբ դրանք արվել են հունվարի 5-ին,...
Աղբյուր` Panorama.am
22:44
Շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել ԱԱԾ-ի կողմից.Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր...
Աղբյուր` Panorama.am
21:55
ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին արտասովոր տեղաշարժեր չի գրանցել
ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունից հայտնում են. «ԵՄ առաքելության պարեկային խմբերը հայտնել են, որ իրավիճակը հայ-ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}