Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հասցրած վնասը կազմում է 250 միլիոն դոլար
Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հասցրած վնասը կազմում է 500 միլիարդ թուման (250 միլիոն դոլար):
Այդ մասին իրանական «էկոնյուզ.իռ» կայքի հաղորդմամբ՝ տեղեկացրել է ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր Ալլահվերդի Դեհղանին:
Իրանցի խորհրդարանականի խոսքերով՝ երկրաշարժի հետևանքով ավերվել են Վարզաղան քաղաքի կառույցների 50, իսկ շրջակա գյուղերի տների շուրջ 20 տոկոսը:
Նկատենք, Իրանի կառավարությունը որոշում է կայացրել երկրաշարժից տուժած յուրաքանչյուր ընտանիքին 40 միլիոն ռիալ (20 հազար ԱՄՆ դոլար) անհատույց օգնություն տրամադրել:
Հիշեցնենք, որ Իրանի առողջապահության նախարարության տվյալներով, օգոստոսի 11-ին Իրանի Արևելյան Ազարբայջան (Արևելյան Ատրպատական) նահանգում տեղի ունեցած 6,2 բալ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով 306 մարդ է զոհվել:
Նախորդող տեղեկատվություն՝ Սերժ Սարգսյան. Այս ծանր պահին մենք իրանցի ժողովրդի հետ ենք
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում