ՊԲ. Ադրբեջանցիները կրկին սուտ տեղեկություններ են տարածել
«Ադրբեջանցիները հերթական անգամ սուտ տեղեկություններ են տարածել: Նման բան չկա»,- Panorama.am-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանեք ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածված այն տեղեկատվությունը, որ Աղդամի ուղղությամբ, ղարաբաղյան կողմից արձակված գնդակից ադրբեջանցի զինծառայող է մահացել, ասաց ԼՂՀ ՊԲ լրատվության բաժնի ղեկավար Սենոր Հասրաթյանը:
Ս. Հասրաթյանի խոսքերով, նման անհեթեթ տեղեկություններ տարածելու փոխարեն ադրբեջանցիներն ավելի լավ կանեն զբաղվեն իրենց բանակում, «անհայտ հանգամանքներում», գրեթե ամեն օր սպանվող զինծառայողների ճակատագրերով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան