ՈՒԵՖԱ-ն հրապարակել է «Ոսկե գնդակի» թեկնածուների անունները
Ինչպես և սպասվում էր, աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար կպայքարեն Քրիշտտիանու Ռոնալուն, Լիոնել Մեսսին և Անդրես Ինյեստայն: Այս մասին ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես հայտարարել է այսօր:
Ժյուրիի կազմում ընդգրկված են ՈՒԵՖԱ-ի ազգային ասոցիացիաների 53 լրագրողներ:
Այս 3 թեկնածուներն ընտրվել են 32 լավագույն ֆուտբոլիստների ցանկից: Լրագրողները հաղթողին կընտրեն օգոստոսի 30-ին` Մոնակոյում կայանալիք Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության ժամանակ: Նրանք կքվեարկեն էլեկտրոնային համակարգի միջոցով:
4-10-րդ տեղերը գրաված ֆուտբոլիստների անուններն արդեն հայտնի են.
4. Անդրեա Պիրլո. (Իտալիա), «Յուվենթուս»` 90 միավոր
5. Խավի Էրնանդես (Իսպանիա), «Բարսելոն»` 57 միավոր
6. Իկեր Կասիլյաս (Իսպանիա), «Ռեալ»` 53 միավոր
7. Դիդյե Դրոգբա (Կոտ Դ’Իվուար), «Չելսի»` 31 միավոր
8. Պետր Չեխ (Չեխիա), «Չելսի»` 14 միավոր
9 Ֆալկաո (Կոլումբիա), «Ատլետիկո»` 14 միավոր
10. Մեսուտ Օզիլ (Գերմանիա), «Ռեալ» (այժմ` «Շանհայ Շենհուա»)` 10 միավոր
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում