Սեյսմոլոգ. Երևանում երկրաշարժի դեպքում բնակֆոնդի 80 տոկոսը կփլուզվի (տեսանյութ)
Վանի երկրաշարժից հետո ամբողջ տարածաշրջանը ինչ-որ ձևով վերափոխվեց իր լարվածության, դեֆորմացիոն առումով: Սրա վերջը պարզ չէ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով տարածաշրջանում վերջին ամիսներին անընդհատ կրկնվող երկրաշարժների մասին` նշեց սեյսմոլոգ Վլադիմիր Բալասանյաը: Մասնագետը չի բացառում, որ ցնցումները կկրկնվեն:
«Հայաստանի պրոբլեմը մնում է նույնը` պետք է կառուցել նորմալ շենքեր, պետք է եղած շենքերը, որոնք դեռ պիտանի են, ամրացվեն»,-ասաց Վ. Բալասանյանը: Աստված մի արասցե, եթե հանկարծ Երևանի կենտրոնում երկրաշարժ գրանցվի, ապա բանախոսի հաշվարկով, կունենանք Երևան քաղաքի բնակֆոնդի մոտ 80 տոկոսի լողում-փլուզում:
«Երևանում, չնայած ընթացող շինարարությանը, շենքերի 70-80 տոկոսը կառուցվել են խորհրդային ժամանակներում: Դրանք իրենց ամորտիզացիայով պիտանի չեն և կառուցվել են 7 բալ ուժգնությամբ երկրաշարժների համար, բացի այդ էլ շահագործման ընթացքում ինչ ասես չարեցին, նկուղային հարկերում` ջուր, ռեստորաններ, սրճարաններ: Փաստացի մենք ունենալու ենք ոչ միայն բնական աղետի հետևանք, սա լինելու է ազգային աղետ»,-ասաց Բալասանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները