Բենզեման և Ռիբերին կարող են 3 տարով ազատազրկվել
Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Կարիմ Բենզեմային և Ֆրանկ Ռիբերիին սպառնում է 3 տարվա ազատազրկում և 45.000 եվրո տուգանք` անչափահաս մարմնավաճառի հետ կապեր ունենալու համար: Այս թեմայի հետ կապված բոլոր հարցերի պատասխանները ֆուտբոլիստները կտան Փարիզի դատարանում: Նրանք մեղադրվում են նաև կավատություն կատարելու մեջ:
Պատմությունը նոր չէ: Դեռևս 2008թ. Զայա անունով անչափահաս մարմնավաճառուհին պատմել էր, որ կապի մեջ է եղել Ռիբերիի, իսկ 2009թ.-ին` Բենզեմայի հետ: 2011թ.-ին գործը փակվել էր` փաստերի բացակայության պատճառով:
Երևում է, մեղադրող կողմը նոր փաստարկներ ունի և հայտնվել են նոր ապացույցներ, ինչի արդյունքում հետաքննությունը շարունակվում է, իսկ Ռիբերին և Բենզեման կարող են հայտնվել ճաղերի հետևում: Նրանցից բացի, ևս 5 մարդ կկանգնեն դատարանի առջև:
Ռիբերին ի սկզբանե նշել է, որ թեև աղջկան գումար է տվել Բավարիա մեկնելու համար, սակայն նրա տարիքը չի իմացել: Զայան ևս չի ժխտում, որ հնարավոր է` ֆուտբոլիստները չեն իմացել իր անչափահաս լինելու մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ