Հայաստանի Օլիմպիական պատվիրակության անդամներին դիմավորող ամենաբարձր պետական պաշտոնյան Խաչիկ Ասրյանն է եղել
Երեկ ուշ երեկոյան Երևան ժամանեցին Հայաստանի Օլիմպիական պատվիրակության անդամները: Պատվիրակության ղեկավար, ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, սակայն, Երևան չվերադարձավ. գրել է «Հայկական ժամանակը»
«Սա բավական զարմանալի է, քանի որ նախկինում քիչ թե շատ կարևոր մրցաշարերից ՀՀ վերադարձող մարզիկներին, որոնք մեդալ էին նվաճել, դիմավորում կամ ուղեկցում էր հենց ՀԱՕԿ նախագահը ու անձամբ էր նրանց դափնեպսակով մեծարում: Այս անգամ այդ արարողությունը Ծառուկյանի փոխարեն կատարեց ՀՀ սպորտի ու երիտասարդության փոխնախարար Խաչիկ Ասրյանը, որն, ի դեպ, ամենաբարձր պետական պաշտոնյան էր դիմավորողների մեջ»,-նշել է թերթը