Կարապետիչը վերադարձել է. Նա առաջիկայում լույս է ընծայելու իր հերթական գիրքը
Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժգոհել է լրագրողներից, որ չեն լուսաբանում իր քաղաքական գործունեությունը:
«Գրում էին, որ լքել եմ հայրենիքը: Գրե՛ք, որ արդեն վերադարձել ա հայրենիք, լավ հանգստացել ու վերադարձել ա: Հետո կգա ժամանակը, ու մենք կասենք, թե մենք ինչ գործունեություն ենք ծավալելու: Վերադարձել եմ քաղաքականությամբ զբաղվելու նպատակով: Մենք ոչ մեկից չենք նեղացել: Մենք բոլորին ներում ենք, մենք ներում ենք և՛ ժողովրդին, և՛ իշխանավորին»,-ասել է նա:
Կարապետիչը տեղեկացրել է նաև, որ ինքը, քաղաքականությունից բացի, շարունակում է զբաղվել նաև ստեղծագործական աշխատանքով, ավելին, առաջիկայում լույս է ընծայելու իր հերթական գիրքը: