ՕԵԿ-ի պաշտոնական կայքն ավելի քան 4 ամիս է՝ չի գործում
ԱԺ ընտրություններից հետո փաստացի դադարեցվել է ոչ միայն ՕԵԿ կուսակցության գործունեությունը, այլև վերջինիս կայքէջի. գրել է «Ժողովուրդը»:
Պարզվում է՝ այս կայքն ավելի քան 4 ամիս է՝ չի գործում: Վերջին տեղեկությունը վերաբերում է այս կուսակցության ՝ ԱԺ ընտրություններից առաջ տարածած նախընտրական ծրագրերին: Իսկ ավանդական սոցհարցումը կրում է «Ինչպե՞ս եք գնահատում ՕԵԿ քարոզարշավի մեկնարկ»-ը վերնագիրը: Նշենք, որ քարոզարշավը թեև վաղուց է ավարտվել, բայց քվեարկությունն այստեղ շարունակվում է, ու քիչ չեն նաև ՕԵԿ-ին «վատ» գնահատական տվածները: