Շիրակի մարզպետ. «Իրենց ներքին ռազբորկաները թող չկապեն ընտրությունների հետ»
«Առավոտը» Շիրակի մարզպետ, գեներալ Աշոտ Գիզիրյանից հետաքրքրվել է, թե ինչպե՞ս կբացատրի վերջին 5-6 ամսվա ընթացքում կրիմինալ ուժերի ակտիվացումը Գյումրիում. մի՞թե դա ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև ծավալվող ընտրապատերազմ է. մի դեպքում ԲՀԿ-ական Շեկոն ու ՀՀԿ-ական Տանկն են իրար խփում, մյուս դեպքում` քաղաքապետ Վարդան Ղուկասյանի աղջկա փեսացուին են դաժանորեն սպանում, ու քաղաքապետը համոզված պնդում է, որ դա ԲՀԿ-ականների ձեռքի գործն է: «Ես չեմ ուզենա, որ ցանկացած միջադեպ, հատկապես, երբ հանցագործություն է կատարվում, բերեն-կապեն ընտրությունների հետ, դա ոչ մի կապ չունի ընտրությունների հետ: Դրանք ներքին «ռազբորկաներ» են, որոնք մարդիկ հաճախակի բերում-կապում են ընտրությունների հետ: Եթե Ձեզ ասում են` դրանք ընտրությունների հետ են կապված` սրա մարդիկ, նրանը, մի հավատացեք, դա այդպես չէ. նրանք դա այդպես են ներկայացնում, որպեսզի թեթևացնեն»,- պատասխանել է նախկին ոստիկանապետը: