Երեկվա ֆուտբոլային խաղն առանց միջադեպերի չանցավ (լուսանկարներ)
Հայաստան-Բելառուս ընկերական խաղն երեկ առանց միջադեպերի չի անցել: Երկրորդ խաղակեսի ընթացքում բարձրացած ուժեղ քամին բարձրացրել է դաշտից դուրս փռված գորգերից մեկը` վայր գցելով Հանրային հեռուստաընկերության օպերատորին ու տեսախցիկը, շրջել աթոռները: Խաղի վերջին մասում դաշտը հոսանքազրկվել է:
Ստեղծված իրավիճակում օգնության են հասել երկրպագուները` միացնելով իրենց բջջային հեռոխոսների լույսերը:
Հիշեցնենք, որ նախօրեի խաղում Հայաստանի հավաքականը պարտություն կրեց` 1:2 հաշվով:
Խաղին մարզադաշտում բարձրաստիճան պաշտոնյաներից հետևում էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն ու նրա կողքը նստած վարչապետ Տիգրան Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
\
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում