Արևմտյան Ատրպատականի հայերը ևս կմասնակցեն վաղն Իրանում կայանալիք քայլերթին
Իրանի Արևմտյան Ատրպատականի (Արևմտյան Ազարբայջան) հայերը ևս կմասնակցեն վաղն Իրանում կայանալիք «Ղոդսի» միջազգային օրվան նվիրված քայլերթին:
Այդ մասին, իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության հաղորդմամբ, հայտարարությամբ է հանդես եկել Իրանի Ատրպատականի հայոց թեմի ազգային առաջնորդարանը:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ուրմիայի հայերը` որպես Իրանի ժողովրդի մի մասնիկ, իր մասնակցությունը կունենա «Ղոդսի» միջազգային օրվան նվիրված քայլերթին»:
Հավելենք, որ Հայ Առաքելական Եկեղեցին Իրանում ներկայացված է երեք՝ Ատրպատականի, Թեհրանի և Էսֆահանի հայոց թեմերով:
Նշենք, որ «Ղոդսի» միջազգային օրը նշվում է Ռամազան ամսվա վերջին ուրբաթ օրը: Այդ օրն անցկացվող քայլերթով մուսուլմանները ցուցադրում են իրենց միասնությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները