Խոսրով Հարությունյան. Վարդան Ղուկասյանը սպառել է իր բոլոր ռեսուրսները
Վարդան Ղուկասյանը, որպես քաղաքապետ, սպառել է իր բոլոր ռեսուրսները: Անդրադառնալով Գյումրիում կայանալիք քաղաքապետի ընտրությաններին ներկայիս քաղաքապետ Վարդան Ղուկասյանի չառաջադրմանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը:
Ինչ վերաբերում է այս ընտրություններում ՀՀԿ կողմից ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին սատարելու որոշմանը, ապա, Խոսրով Հարությունյանի կարծիքով, հաշվի առնելով այն փաստը, որ Գյումրիում ՀՀԿ-ն չէր հաղթել նաև կայացած խորհրդարանական ընտրություններում, սա «քաղաքական իմաստուն որոշում էր»:
«Այստեղ էական է նաև այն, որ թեպետ ԲՀԿ-ն չի միացել նոր իշխանական կոալիցիային, այուամենայնիվ չի մերժել ՀՀԿ-ի հետ համագործակցության որևէ առաջարկ: Ես կարծում եմ, որ Գյումրիում կայանալիք ընտրություններում այս երկու քաղաքական ուժերը կծավալեն բեղուն համագործակցություն»,- հավելեց բանախոսը:
Անդրադառնալով կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդդիմության պասիվ մասնակցությանը՝ Խոսրով Հարությունյանը նշեց, որ իրականում դա շատ լուրջ խնդիր է, և «ընդդիմության չմասնակցությունը նշանակում է, որ ներքին կյանքը նրանց չի հետաքրքրում»:
«Սա շատ լուրջ խնդիր է: Իմ կարծիքով, նրանք այդ կերպ արտահայտում են, որ իրենց չի հետաքրքրում ներքին կյանքը: Սա շատ լուրջ խնդիր է, պետք է նշենք, որ ՏԻՄ ընտրությունները շատ կարևոր են նաև այլ ընտրությունների համար, քանի որ ամեն ինչ ձևավորվում է ներքևի օղակներում»,- ասաց Խ. Հարությունյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները