Վարդան Ղուկասյանը նպաստե՞լ է ՀՀԿ-ԲՀԿ համագործակցությանը
Անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին, մասնավորապես Գյումրիում սպասվող քաղաքապետի ընտրություններին` «Голос Армении»-ն գրում է, որ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հայտարարություններն այն մասին, թե Գյումրիում ԲՀԿ-ի թեկնածու Սամվել Բալասանյանին ՀՀԿ-ի օժանդակությունը պայմանավորված չէ ԲՀԿ-ՀՀԿ համագործակցությամբ, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը:
Թերթը նկատում է, որ մայիսի 6-ին խորհրդարանական ընտրություններին Գյումրիում հաղթեց «Բարգավաճ Հայաստանը», քանի որ մարդիկ քվեարկել էին ոչ թե կողմ ԲՀԿ-ին, այլ` դեմ հոգեբուժարանից տեղեկանք ունեցող և անօրինականություններ իրականացնող Վարդան Ղուկասյանին:
Թերթը նկատում է, որ Հանրապետական կուսակցության հետ ԲՀԿ-ի պայմանավորվածություններն, իհարկե, խոչընդոտ են վերջինիս համար ընդդիմադիր դաշտում դիրքավորվելու հարցում, սակայն մյուս կողմից` այն կարող է ԲՀԿ-ի կողմը գրավել քաղաքական կոնսենսուսի կողմնակիցներին: