Հանդիպում Մոնակոյում. Ծառուկյանը կպատասխանի սեպտեմբերին
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` «Վերջերս ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել են Մոնակո քաղաքում»։
Ըստ թերթի՝ քննարկման թեման եղել են ՏԻՄ և 2013թ. նախագահական ընտրությունները։ «Չնայած նրան, որ Գագիկ Ծառուկյանի խնամին՝ Հովիկ Աբրահամյանը, հայտարարել է, որ ԲՀԿ-ն պաշտպանելու է ՀՀԿ առաջնորդին, ԲՀԿ նախագահն այդ զրույցի ժամանակ դեռևս հարյուրտոկոսանոց խոսք չի տվել Սերժ Սարգսյանին սատարելու մասին. «Նախագահ ջան, սեպտեմբերին հարյուր տոկոս կասեմ՝ ինչ ենք անելու, հիմա չեմ կարա»,–նշել է Ծառուկյանը։
Թերթը փորձել է տեղեկությունը ճշտել ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանից։ Վերջինս ոչ հաստատել, ոչ էլ հերքել է այդ հանդիպման մասին լուրը. «Նախագահական ընտրությունների հետ կապված՝ մեր ասելիքն ու մեր դիրքորոշումը չի փոխվել, շատ հստակ եմ պատասխանում»: