Սակուրովի նամակը. Սա իմ առաջին այցելությունն էր ձեր երկիր, ուր ես իմ աչքերով տեսա, թե որքան դժվար է այդ մարդկանց կյանքը
«Ոսկե ծիրան» կինոփառատոնը նամակ է ստացել ռուս նշանավոր կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» 9-րդ երևանյան միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուր Ալեքսանդր Սոկուրովից, որը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հասարակայնության հետ կապերի բաժինը հրապարակայնացրել է:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանին,
փառատոնի աշախատակզմին
Սիրելի ընկերներ,
սրտանց շնորհակալ եմ ձեր գեղեցիկ կինոփառատոնին մասնակցելու հրավերի, Հայաստանին և նրա պատմությունն ու մշակույթը հիշող և մեծարող մարդկանց հետ ծանոթանալու առիթի համար:
Վերստին խորին երախտագիտությունս եմ հայտնում իմ աշխատանքին տրված բարձր գնահատականի` Հայ Առաքելական Ս. Եկեղեցու սահմանած «Եղիցի լույս» մրցանակի համար:
Սա իմ առաջին այցելությունն էր ձեր զարմանալի երկիր, ուր ես իմ աչքերով տեսա, թե որքան դժվար է այդ մարդկանց կյանքը: Բայց նրանց արիությունն ու միասնականությունն օրինակելի են շատ այլոց համար. հիրավի սա ոգեկոչման դաս էր:
Ձեր փառատոնը ճշմարիտ վեհ գործ է, քանի որ մարդկանց հաղորդակից է դարձնում աշխարհի լավագույն ֆիլմերին, կրթում նրանց ճշմարիտ կինոարվեստի մթնոլորտում, որը զերծ է բարոյական տկարությունից և էժանագին հնարքներից: Եվ ամենակարևորը` ձեր փառատոնն աջակցում է տարբեր երկրների հայերին` նրանց ներկայացնելով հայրենիքի հետաքրքրությունն իրենց աշխատանքի և կինոստեղծագործությունների հանդեպ: Հիրավի դա մեծ գործ է:
Հատկապես կուզենայի առանձնացնել ձեր հրաշալի երիտասարդությանը. տա Աստված, որ նրանք իրենց եռանդի կիրառման հնարավորությունն հայրենիքում ունենան, որ կարողանան աշխատել նրա բարորության համար:
Այդ մի քանի օերերի ընթացքում ես հասցրեցի սիրել ձեր երկիրը, և նրա հրաշալի մայրաքաղաքը` ջերմ ու գեղեցիկ Երևանը:
Ձեր փառատոնին մաղթում եմ հետագա ծաղկում և կատարելագործում: Երախտապարտ եմ զգալի օգնության համար, որ ցուցաբերեցիք հյուրընկալման ժամանակ:
Ալեքսանդր Սակուրով
Հուլիս, 2012
Սանկտ Պետերբուրգ»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում