«Mail.ru»-ն այսուհետ գովազդատուներին կհայտնի օգտատերերի ճիշտ գտնվելու վայրը
«Mail.ru Group» ընկերությունը մոտ ժամանակներս կթողարկի թիրախավորման նոր համակարգ, որը հնարավորություն կընձեռի ընդհուպ մինչև փողոցի և տան ճշտությամբ պարզել օգատերերի հասցեները: «РБК daily» պարբերականի հաղորդմամբ, ընկերությունում հույս են հայտնել, թե այդ կերպ գովազդային բաներնեին անցումը այդ պարագայում օգտատերերի մոտ կավելանա մոտ երեք անգամ:
Ներկայումս նոր համակարգը փորձարկման փուլում է և կարողանում է որոշել միայն օգատերերի գտնվելու շրջանը որոշ բնակավայրերում: Դա արվում է ինչպես IP- հասցեների միջոցով, այնպես էլ հենց օգատերերի գրանցած տվյալների հիման վրա, որոնք հիմնականում նշվում են «Օդնոկլասսնիկի» և «Իմ աշխարհը» սոցիալական կայքերում:
Հաղորդվում է, թե աշխարհագրական թիրախավորումը կկիրառվի կոնտեքստային գովազդի բարելավման համար:
Հաղորդագրության համաձայն, այժմ ինտերնետ գովազում գործում են այլ թիրախավորման տեսակներ ևս, այդ թվում սեռային և որոշակի տարիքային խմբերի համար: Որոշ կայքեր, օրինակ, գովազդատուներին առաջարկում են բավականին նեղ թիրախավորման տեսակներ, օրինակ օգատերերի բջջային հեռախոսներին բեռնված հավելվածների տեսակներով: