Սամվել Խաչատրյան. «Հրաժարական չեմ տա»
Լոնդոնի Օլիմպիական խաղերն անցան պատմության գիրկը: Հայաստանի հավաքականը նվաճած 1 արծաթե և 2 բրոնզե մեդալով գրավեց 60-րդ տեղը, սակայն սպասելիքներն ավելի շատ էին ու, հատկապես, ծանրամարտից:
Ինչպես գիտեք, Տիգրան Մարտիրոսյանը վնասվածքի պատճառով չմասնակցեց Օլիմպիադային, իսկ Մելինե Դալուզյանն ու Առաքել Միրզոյանը, ովքեր մեդալի հավակնորդներ էին, ձախողեցին իրենց մոտեցումերն ու ստացան 0 միավոր: Թե ինչո՞ւ այսպես ստցվեց, «Հայելի» մամուլի ակումբում այսօր կայացած մամուլի ասուլիսում լրագրողներին փորձեց բացատրել Հայաստանի Ծանրամարտի Ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը, ով լրագրողների հետ հանդիպմանը եկել էր մարտական տրամադրվածությամբ, իր իսկ խոսքերով` «կռվելու»: Ամեն դեպքում` Խաչատրյանն արդյունքները դրական գնահատեց:
«Նախ նշեմ, որ արդյունքները նորմալ եմ գնահատում: Պեկինի օլիմպիական խաղերում մենք նվաճեցինք 6 մեդալ, սակայն գրավեցինք 80-րդ տեղը, իսկ 1 արծաթե մեդալը շատ ավելին արժե, քան մի քանի բրոնզե մեդալները: Այդ իսկ պատճառով էլ, արդյունքը նորմալ եմ համարում: Հիասթափված չենք, չնայած կարող էինք ավելին անել: Գիտեմ, որ ծանրամարտից ակնկալիքները շատ էին, սակայն ունեինք մեդալի հավակնորդներ, ովքեր չկարողացան ցուցադրել իրենց հնարավորությունները:
Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ: Ոչ: Ես ընտրված անձ եմ, ընտրված նախագահ: Սեպտեմբերին տեղի կունենա Ծանրամարտի Ֆեդերացիայի արտահերթ նիստ, և եթե որոշվի, որ ես իմ կատարած աշխատանքում թերացել եմ, եթե ՀԱՕԿ-ի նախագահը համաձայնվի այդ որոշման հետ, որ պետք է հեռանամ, ապա ես դա կանեմ: Միաժամանակ կպահանջեմ, որպեսզի ինձ ասեն, թե որտեղ եմ թերացել` թե ուսումնամարզական հավաքների, թե վերականգնիչների ձեռքբերման ժամանակ և այլն: Ես ամեն ինչ արել եմ մեր մարզիկների համար: 6 տարվա ընթացքում 346 մեդալ ենք նվաճել: Ուսումնասիրեք ծանրամարտի վերջին 60 տարվա պատմությունը և նման արդյունք այլևս չեք տեսնի»,- նշեց Սամվել Խաչատրյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում