Սիրողական որսի ընթացքում կթույլատրվի սպանել մինչև 300 աղվես, 100 գայլ, 10 վարազ
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հրաման է ստորագրել ՀՀ տարածքում 2012 թվականի սիրողական որսի կենդանիների համար թույլատրելի չափաքանակները ժամկետները սահմանելու մասին: Այն մի քանի թռչանտեսակների համար կմեկնարկի օգոստոսի 25-ից, այլ կենդանիների համար` ավելի ուշ:
Ըստ փաստաթղթի` որսի շրջանում թույլատրվում է սպանել 10 վարազ, 100 գայլ, 200 շնագայլ, 300 աղվես և այլն:
Նախարարի հրամանով, նախարարին երկու շաբաթը մեկ պետք է ներկայացվի հաշվետվություն սիրողական որսի վերահսկողական աշխատանքների ընթացքի վերաբերյալ: