Ոչ մի զորամաս Հայաստանի Հանրապետության տարածքում չի փակվելու. ՊՆ մամուլի խոսնակ
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հերքեց այն տեղեկությունները, թե հանրապետության տարածքում զորամասեր են փակվելու:
«Ոչ մի զորամաս Հայաստանի Հանրապետության տարածքում չի փակվել ու չի փակվելու»,- հայտարարեց Հովհաննիսյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին, զորակոչի ընթացքում հայտնաբերած խախտումների վերաբերյալ ու դրանց հնարավոր կապը զինվորական կոմիսարի ազատման հետ:
Ի պատասխան նախարարության ներկայացուցիչը հայտարարեց. «Այս տարվա զորակոչի հետ կապված որոշակին խնդիրներ եղան: Ազատվեցին գլխավոր զինկոմը, ինչպես նաև որոշակի պաշտոնատար անձինք։ Հիմնական խախտումներն առնչվում են զորակոչի պրոցեսի կազմակերպման հետ»:
Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահի օգոստոսի 9-ի հրամանագրով Հայաստանի զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Սերգեյ Չալյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Ա. Հովհաննիսյանի խոսքերով` խնդիրն այն է, որ մեր զորակոչային համակարգը ժառանգել ենք խորհրդային ժամանակներից: Այն արդեն չի արդարացնում իրեն։
«Ընդհանրապես զորակոչային մեխանզմի և այդ համակարգի հստակ բարեփոխման ծրագիր է իրականացվում և չի բացառվում, որ զորակոչային ամբողջ համակարգի հիմնարար փոփոխություն կատարվի»,- հայտնեց Ա. Հովհաննիսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները