Հայաստանի ուսուցիչները ավարտել են մարդու իրավունքների մեկամյա ուսուցողական ծրագիրը
Հայաստանի տարբեր մարզերի միջնակարգ դպրոցներից քսան երկու հասարակագիտության առարկայի ուսուցիչներ մասնակցում են վեցօրյա դասընթացի, որն ավարտվում է վաղը Ծաղկաձորում` Կոտայքի մարզում:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հաղորդմամբ` դասընթացը ամփոփիչ մաս է կազմում մեկամյա ուսուցողական ծրագրի, որը կազմակերպել է «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» (ՀՍԻԿ) մարզային հասարակական կազմակերպությունը` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ, նպատակ ունենալով կատարելագործելու հասարակագիտության ուսուցիչների մարդու իրավունքների և իրավական գիտելիքները և գործնական հմտությունները:
Ծրագիրը սկսվել է 2011թ. հուլիսին երեքշաբաթյա ինտենսիվ դասընթացով, որի ընթացքում ուսուցիչներին ներկայացվել են դասավանդման մեթոդները: Դասընթացի հիմնական թեմաները ընտրվել էին պետական կրթական ծրագրին համապատասխան:
Մարդու իրավունքների պաշտպանության համակարգերի վերաբերյալ դասախոսությունները վարում էին տեղի փորձագետներ և տարբեր միջազգային կազմակերպությունների` այդ թվում ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի և «Փրկեք երեխաներին» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ` հատուկ ուշադրություն դարձնելով երեխայի իրավունքներին: Ուսուցողական ծրագիրը շարունակվել է մեկ տարի հեռահար ուսուցման ձևով և կավարտվի այս դասըթացով, որի ընթացքում մասնակիցները կհանձնեն քննություններ և կպարգևատրվեն վկայագրերով:
Ծրագիրն իրականացվում է 2010թ. դեկտեմբերին ԵԱՀԿ գրասենյակի ու ՀՀ գիտության և կրթության նախարարության միջև ստորագրված հուշագրի շրջանակներում, որի նպատակներից մեկն է խթանել երկրում մարդու իրավունքների կրթությունը բոլոր մակարդակներում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան