
Իրանական կայք. Ադրբեջանցի պատգամավորը ջանում է Իրանում էթնիկական լարվածություն առաջացնել
Ադրբեջանցի պատգամավորն իր սադրիչ հայտարարություններով ջանում է Իրանում էթնիկական լարվածություն առաջացնել:
Այդ մասին նշված է իրանական «արաննյուզ.իռ» կայքում թողարկված հոդվածում:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ Ադրբեջանի Մեջլիսի պատգամավոր Գանիրա Փաշաևան, այցելելով երկրաշարժից տուժված Արևելյան Ազարբայջան նահանգ, շահարկել է երկրաշարժի թեման և հանդես եկել սադրիչ հայտարարություններով, այդ կերպ փորձելով տարաձայնություններ առաջացնել իրանցի թյուրքախոս ազարիների շրջանում:
«Ադրբեջանցի պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում, կիսվելով Իրանի Արևելյան Ազարբայջանում տեղի ունեցած երկրաշարժից ստացված տպավորությունների մասին, օգտագործել է «Վիրավոր Հարավային Ադրբեջան» բառակապակցությունը»,-նշում է իրանական աղբյուրը:
Նախորդող տեղեկատվություն՝
Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները պարգևատրում են հակաիրանական անջատողական կառույցների ներկայացուցիչներին
ԱՄՆ Կոնգրեսն Իրանի Արևելյան և Արևմտյան Ազարբայջան նահանգները մասնատելու նախագիծ է մշակել