Մարքսիստ. Ես էդ սիրադեղյանների, ղուկասյանների, նման կատեգորիայի ինտրիգային քաղաքականությամբ չեմ զբաղվում
«Բացարձակ չեմ հետաքրքրվում և չեմ հրապուրվում անցած-գնացած քաղաքական սերունդներով, որովհետև հասարակությանը անհրաժեշտ է նայել առաջ` նոր քաղաքական, տնտեսական ճարտարապետ ունենալու առումով: Հների, կեղծ ժողովրդավարների, 90-ականներին քաղաքական մարաթոն մտած կեղծ ժողովրդավարների ու վայ բարեփոխիչների ժամանակները, կարծում եմ, անցել են»,- այսպես արձագանքեց Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը Վանո Սիրադեղյանի` հայրենիք վերադառնալու կոչերի մասին հարցին:
Հակոբյանի խոսքերով` ավելի մեծ հավանականություն կա բոլշևիկյան, քան ՀՀՇ-ական ռեստավրացիայի: Մարքսիստն այն համոզմանն է, որ հանրապետությանը պետք է գաղափարական առումով նոր վարչապետ, տնտեսագիտական դոկտրինալ առումով` նոր ճարտարապետ:
«Այնպես որ, այստեղ ոչ թե հին քաղաքական լիդերների հարություն տալու հարցն է բարձրացվում հասարակության կողմից, այլ այստեղ նոր գաղափարական վարդապետների անհրաժեշտությունն է ստիպում ընտրել նոր անհատականնություններ»,-ասաց մեր զրուցակիցը:
Հարցին, թե հետևում է Գյումրու քաղաքապետի ընտրություններին ու դրանց հետ կապված զարգացումներին, Հակոբյանն արձագանքեց. «Չէ, բալաս: Ես էդ սիրադեղյանների, ղուկասյանների, և նման քաղաքական այսպես կոչված, ոնց ասեմ ես քեզ, նման կատեգորիայի ինտրիգային քաղաքականությամբ չեմ զբաղվում, դա ինձ չի հետաքրքրում»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա