Էթիկայի հանձնաժողովն արդեն երեք պատգամավորների վերաբերյալ դիմում-բողոքներ է ստացել
Հայաստանի Հանրապետության Էթիկայի հանձնաժողովն արդեն երեք պատգամավորների վերաբերյալ դիմում-բողոքներ է ստացել: Ավելին, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, հանձնաժողովն օգոստոսի վերջին, ենթադրվում է՝ ամսի 30-ին կամ 31-ին, հրավիրելու է նիստ, և այնտեղ էլ քննարկելու են պատգամավորների դեմ ներկայացված դիմումները:
ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը թերթի հետ զրույցում հաստատել է տեղեկությունները: «Այս ընթացքում ԱԺ երեք պատգամավորների դեմ երեք բողոք է ներկայացվել»,- ասել է նա՝ չմանրամասնելով, թե կոնկրետ որ պատգամավորների դեմ են ներկայացվել դիմումները: