Մարգար Օհանյանը պատրաստվո՞ւմ է ներման դիմում գրել նախագահին
«Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով՝ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը պատրաստվում է ներման դիմում գրել Սերժ Սարգսյանին՝ խնդրելով իրեն ազատ արձակել: Ընդ որում, այդ նամակը ներկայացվելու է մոտ օրերս:
Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը թերթի հետ զրույցում զարմացել է՝ ասելով, որ թերթը իրենից ավելի լավ է լուսաբանված, այնուհետև հավելել է, որ նման խնդրագիր Մարգար Օհանյանը չի գրել:
Հիշեցնենք, որ Մարգար Օհանյանը մեղադրվում է պաշտոնական դիրքը չարաշահելու և պետական գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար և դատապարտվել է 6 տարվա ազատազրկման: