Երևանում Բրիտանական դեսպանատունը պատրաստվում է Պարաօլիմպիական խաղերի բացմանը
Այս տարի Լոնդոնը յուրահատուկ պատրաստվածությամբ և շուքով է դիմավորելու պարաօլիմպիական խաղերի մարզիկներին ու հյուրերին: Մեծ Բրիտանիայի կառավարությունը վստահ է, որ այս Պարաօլիմպիական խաղերն աննախադեպ են լինելու իրենց ճոխությամբ և Լոնդոն ժամանած հյուրերի թվով:
Երևանում Բրիտանական դեսպանատունը Պարաօլիմպիական խաղերն արժևորելու իր նախաձեռնություններն ունի: Դեսպանատունը վերափոխել է Բաղրամյան 34 հասցեում գտնվող իր պատի Գրաֆիտին և այն այժմ խորհրդանշում է Լոնդոնի Պարաօլիմիական խաղերը: Սա մի քայլ է` մարդկանց ներկայացնելու պարաօլիմպիական խաղերի և հավասար հնարավորությունների գաղափարի կարևորությունը:
Մինչ Պարաօլիմպիական խաղերի սկիզբը դեսպանատունը կներկայանա նոր միջոցառումներով:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ