Samsung Galaxy S հեռախոսներ` «ԱրմենՏել»-ի մրցույթի հաղթողներին
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) պարգևատրել է Facebook ցանցում` Beeline Armenia պաշտոնական էջում (www.facebook.com/beeline.am) անցկացրած «Իմ ամառը» լուսանկերների մրցույթի հաղթողներին: Մրցույթի հաղթող են ճանաչվել երևանցի Նարեկ Ավետիսյանը և Գառնիկ Քամալյանը: Առաջին մասնակցի աշխատանքը ստացել է էջի մասնակիցների առավել թվով ձայներ, իսկ երկրորդ հաղթողին ընտրել է «ԱրմենՏել» ընկերության ներկայացուցիչներից և պրոֆեսիոնալ լուսանկարիչներից կազմված հանձնաժողովը:
Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Հյուսիսային պողոտայի Beeline գրասենյակում: Պարգևատրելով հաղթողներին, «ԱրմենՏել» ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը նշել է. «Ընկերության անունից շնորհակալություն եմ հայտնում ֆոտոմրցույթի բոլոր մասնակիցներին, ովքեր ամառային արձակուրդների շրջանում կիսվել են մյուս մասնակիցների հետ իրենց լուսանկարներով: Վստահ եմ, որ մեր նվերները կօգնեն ձեզ արձանագրել ձեր կյանքի հետաքրքիր և վառ պահերը, իսկ մեր ընկերության շարժական ինտերնետի ծառայությունը հնարավորություն կտա կիսել ուրախալի պահերը ընկերների և մտերիմների հետ»:
Մրցույթին ներկայացվել է Beeline Armenia էջի մասնակիցների կողմից ուղարկված 76 լուսանկար: Աշխատանքների հետ կարելի է ծանոթանալ Facebook ցանցի Beeline Armenia պաշտոնական էջում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին