Արմավիայի «Superjet»-ը «կալանավորվել է» Ռուսատանում
Ռուսական «Superjet» ինքնաթիռների վաճառքով զբաղվող «Սուխոյ» ՓԲԸ-ն մեղադրել է հայկական Արմավիա ավիաընկերությանը պայմանագրային դրույթները չկատարելու համար և Ռուսաստանի տարածքում «կալանավորել է» ընկերության ինքնաթիռներից մեկը: Այս մասին գրում է «Կոմերսանտ» պարբերականը: Ռուսական ընկերությունում չեն բացառել, որ հետագայում դատական կարգով հնարավոր լինի լուծել վեճը, ինչպես նաև այն, որ հայկական ավիաընկերության այլ ինքնաթիռներ ևս հնարավոր է «կալանավորվեն»:
Նախօրեին, «Սուխոյ» ընկերության ֆինանսական գծով փոխնախագահ Եվգենի Կոնկովը հայտարարել էր, թե Արմավիան խախտել է մի շարք պայմանագրային դրույթներ «Superjet» ինքնաթիռների ձեռքբերման հարցում, որոնք պարտավոր էր իրագործել մինչ սույն թվականի օգոստոսի 15-ը: Ռուսական կողմի պնդմամբ, Արմավիան, հրաժարվելով երկրորդ ինքնաթիռից, պետք է մինչ պայմանագրի լուծարումը վճարեր փոխհատուցում չգնված ինքնաթիռի և ինչպես նաև առաջին «Superjet»- ի մնացած պարտքի դիմաց՝ $4 մլն գումարը: Հետևաբար, «Սուխոյ» ընկերությունում որոշում են կայացրել չվերադարձնել հայկական ընկերությանը վերանորոգման մեջ գտնվող ինքնաթիռը, որը, ինչպես նշվում է, գտնվում է Ժուկովսկի օդանավակայանում:
Նշենք, «Սուխոյ» ընկերության հետ հայկական ավիաընկերությունը պայմանագիր էր կնքել երկու ինքնաթիռ ձեռք բերելու վերաբերյալ: Առաջին սուպեջեթը «Արմավիային» էր հանձնվել2011 թ-ի ապրիլի 19-ին, մինչդեռ երկորդը պետք է փոխանցվեր նախորդ ամսվա 20-ից 30-ը ընկած ժամանակահատվածում:
Հուլիսի 9-ին «Արմավիա» ավիաընկերության մամուլի ծառայությունը հաստատել էր լրատվամիջոցների ավելի վաղ տարածած տեղեկատվությունն այն մասին, թե ընկերությունը հրաժարվել է «Սուխոյ» ընկերության արտադրության երկրորդ ինքնաթիռ ձեռք բերելու մտադրությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում