ԲՀԿ-ական Արամ Սաֆարյանը հնարավոր է դառնա դեսպան
«Հայկական ժամանակը» պարզել է, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին քարտուղար Արամ Սաֆարյանը, որ տևական ժամանակ անհետացել էր տեսադաշտից, աշխատում է «Ազգ» օրաթերթում` որպես քաղաքական վերլուծաբան, ինչպես նաև դասավանդում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Սաֆարյանը թերթի թղթակցին ասել է, թե բջջային հեռախոս էլ չի պահում: Հարցին` «հնարավո՞ր է ԲՀԿ-ից դուրս գաք», նա արձագանքել է. «Ինչո՞ւ»:
Սաֆարյանն այդպես էլ չի պատասխանել, թե որն էր պատճառը, որ այս անգամ պատգամավոր չդարձավ: Թերթը հիշեցնում է, որ նա զբաղեցնում էր ԲՀԿ համամասնական ցուցակի 14-րդ համարը, բայց հետո ինքնաբացարկ հայտնեց: Սաֆարյանն ասել է, որ իրենց խմբակցության կազմի հրապարակումից 15-20 օր առաջ արդեն գիտեր, որ պատգամավոր չի դառնալու: Թղթակիցը նրան հարցրել է` ԱՊՀ երկրներից որեւէ մեկում դեսպան նշանակվելու մասին խոսակցությունը հիմնազու՞րկ էր, պատասխանել է` ոչ: Փաստորեն, հիմա նման հավանականություն չկա՞: Այս հարցին էլ Սաֆարյանը պատասխանել է. «Ո՞վ է ասում»: