Երբ տնքում է Կոմայգին, կամ` դիմում ենք քաղաքային իշխանություններին
Նախաձեռնող մի խումբ, որ իրեն կոչում է` «Ազգային արժեքների պահպանություն», հայտարարություն է տարածել Զաքիյան 8 հասցեում, «Թաբուլե» ռեստորանի կողքին գտնվող նկուղային տարածքի հետ կապված։ Ամենևին «Ծոմակ-ֆաշիստ-ազատություն-պսեվդոազատություն» եզրը կրկնելու ցանկություն չկա, և հայտարարության առաջին մասը բաց կթողնեինք, սակայն Կոմայգուն անդրադարձը կրկին հիշեցրեց, որ սոցցանցերում այս այգու մասին գնալով հաճախ են գրում ու բողոքում։
Խումբը նշում է. « …Առանց այդ էլ հայտնի է, որ Կոմայգու հայտնի մարմնավաճառ տրանսվեստիտները խախտում են հասարակական կարգը ու խաթարում բնակիչների անդորրը: Մենք գտնում ենք, որ հարկավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել նման երևույթները կանխարգելելու ու դրանց տարածմանը խոչընդոտելու համար: Առաջիկայում պատրաստվում ենք ակցիա կազմակերպել, որի մասին հավելյալ կտեղեկացնենք»:
Կոմայգում երեկոյան ՈՉ ՈՒՇ ժամերին տիրող իրավիճակի ու այլասերվածության մասին առաջին անգամ չէ, որ բարձրաձայնվում է: Քաղաքապետարանի հենց քթի տակ տեղակայված այգին երեկոյան ժամերին ` բոլորի աչքի առաջ հյուրընկալում է «պոռնիկ տղաներին» ու նրանց «հյուրերին», ինչպես քաղաքապետ Տարոն Մարգարյանին հասցեագրված գրառման մեջ նշել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը:
Խնդիրը բարձրացվել է թե' քաղաքացիների, թե' լրատվամիջոցների, կողմից, բայց մինչ օրս այն առկա է ու որևէ լուծում ոչ քաղաքային իշխանությունների, ոչ իրավապահ մարմինների կողմից չի տրվել:
Հետաքրքիր է` պաշտոնյաներից որևէ մեկը երեկոյան, թեկուզ մինչև ժամը 22-ը, երեխայի ձեռքը բռնած քաղաքում զբոսնելիս չի՞ նկատել դրանց, երեխան հարց չի՞ տվել, հարցից պաշտոնյան ամոթ չի՞ զգացել, ինչպես դա պատահում է շատ ու շատ քաղաքացիների դեպքում:
Էլ չենք ասում, որ այգու «կրքոտ իրավիճակը» ոչ միայն տեսանելի է, այլև` ականջով լսելի…
Եզրակացությունը բխում է ինքն իրեն` կամ քաղաքային իշխանություններն անզոր են մաքրել այգին իրեն բացեիբաց վաճառող զանգվածից, կամ` այդպիսի մտադրություն ընդհանրապես չկա։
Թերևս իրավապահ մարմինները հայտարարեին, որ «ինչ-ինչ պատճառներով» այդ տարածքը «սովորական» քաղաքացիների համար չէ: Ու պատրաստ լինեն, ի դեպ, որ հնարավոր է ինչ-ինչ մարդիկ իրենց համար ընկալելի ու ընդունելի ձևերով հնարավոր է «կարգուկանոն» հաստատեն (ասենք` կազմակերպեն ակցիաներ, ինչպես գրված է հայտարարության մեջ)։
Հետգրություն. Վերջերս ինֆորմացիոն աղբի «սիրողներ» կեղծ հկ-ներ տարբեր հայտարարություններ են տարածում, հետո ուրախանում են, որ լրատվամիջոցները արձագանքեցին։ Կեզծ լուրը կեղծ ռումբի պես է` պետք է արձագանքել։ Ու եթե հանկարծ պարզվի, որ այսպիսի խումբ չկա, դա ամենևին հարցի սրությունն ու ասվածների փաստը ի չիք չի դարձնում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները