Վարդենիսի ԲԿ-ում անբարեկարգ պայմաններ են
Վարդենիսի բժշկական կենտրոնում խնդիրները բազմազան են` մասնագետների ու սարքավորումների պակաս, անբարեկարգ շենքային պայմաններ:
Տարիներ շարունակ օրակարգում է Մարտունու բժշկական կենտրոնի շենքի հարցը: Հսկայական կառույցում ծավալված ծառայությունները թերբեռնվածությամբ են աշխատում:
Գեղարքունիք մեկնած առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը հանձնարարել է Առողջապահության ծրագրերի իրականացման գրասենյակին առաջիկա շաբաթվա ընթացքում մասնագետների հատուկ խումբ ուղարկել՝ տեղում հարցը ուսումնասիրելու և արդիականացման առաջարկներ ներկայացնելու նպատակով:
Նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, նախարարն ամենուր ծանոթացել է մատուցվող ծառայությունների կազմակերպմանը:
«Լավ ծանոթ եմ ձեր բազմաթիվ խնդիրներին: Եվ եկել եմ ասելու, որ, որպես նախարար, ձեր թիկունքին եմ լինելու: Եկեք միմյանց սատարենք: Դուք ձեր արդյունավետ բուժումով, հիվանդների նկատմամբ ուշադիր և հոգատար վերաբերմունքով ոչ միայն բժշկի հեղինակությունը կբարձրացնեք, այլև նախարարության: Դուք նախարարության դեմքն եք մարզում, իսկ ես` ձեր ներկայացուցիչը կառավարությունում», - ասել է նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա