ՎՏԲ-Հայաստան բանկը Հայաստանում առաջատարն է բրենդի ճանաչելիության ցուցանիշներով
«Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիալական խորհրդատվությունների ինստիտուտն արդեն երրորդ կիսամյակն է անընդմեջ անցկացնում է հետազոտություն Հայաստանում բանկերի բրենդների ճանաչելիության նպատակով:
Վերջին հարցումն անց է կացվել Երևանում և Հայաստանի 4 խոշոր քաղաքներում, որին ընդհանուր առմամբ մասնակցել է 1,200 մարդ: Հարցվողների ընտրութունը իրականացվել է պատահականության սկզբունքով:
Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, հետազոտության արդյունքում վստահելիության հավանականությունը բոլոր հաշվարկներում կազմել է α=95%, իսկ սխալվելու մակարդակը` ±2,81%:
Տվյալների վերահսկման որակի ցուցանիշը հասել է 100%` 47.4% հարցաթերթիկների կրկնակի ստուգման շնորհիվ:
Հարցման ընթացքում մասնակիցներին տրվել են հարցեր այսպես կոչված Top of Mind պարամետրերի վերաբերյալ, ինչը թույլ է տալիս պարզել բանկերի բրենդի մասին իմացության մակարդակը, ինչպես նաև հուշմամբ իմացության մակարդակը: Հետազոտությունը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել Երևանի և մարզերի տվյալների վերաբերյալ: Հետազոտությունը նաև իր մեջ ներառում է այլ հարցեր և փոփոխական տվյալներ, որոնք թույլ են տալիս ի հայտ բերել Հայաստանի բանկերի իմիջի դրությունը, նրանց հանդեպ վստահության մակարդակի ընդհանուր պատկերը և այլն:
Հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Top of mind ցուցանիշով հանդիսանում է առաջատարը Հայաստանում (ամենից հաճախ հարցման մասնակիցները առաջին բանկ նշում էին ՎՏԲ-Հայաստան բանկը), ինչպես նաև Բանկն ունի ամենամեծ ցուցանիշը ընդհանուր ինքնաբուխ գիտելիքներով մարզերում, Երևանում և ընդհանուր առմամբ ամբողջ Հայաստանում:
Այս կերպ, հետազոտության արդյունքների վիճակագրական վերլուծությունը ցույց տվեց, որ ՎՏԲ-Հայաստան բանկը հանդիսանում է ամենահայտնի բանկը Հայաստանում, իսկ ՎՏԲ բրենդը առավել ճանաչվածը: Տվյալ արդյունքը վկայում է նաև երկրի մարզերում Բանկի և նրա բրենդի առաջխաղացմանն ուղղված իրականացվող աշխատանքների ակտիվացումը` այդպիսով պահպանելով առաջատար դիրքերը Երևանում: Համաձայն հետազոտության արդյունքների ՎՏԲ-Հայաստան բանկը հանդիսանում է ամենահուսալի բանկը Հայաստանում` զգալիորեն առաջ անցնելով իր մրցակիցներին տվյալ ցուցանիշով:
«Բիզնեսի զարգացման ռազմավարության մշակման և մեր բանկի իմիջի ձևավորման շրջանակներում, մենք պարբերաբար անց ենք կացնում հետազոտություն ինչպես Բանկի, այնպես էլ Հայաստանում ՎՏԲ բրենդի ճանաչելիության մակարդակի որոշման նպատակով: Ստացված արդյունքները վկայում են այն մասին, որ գրագետ կառուցված գովազդային արշավների աջակցությամբ Բանկն իրականացնում է ակտիվ աշխատանք, նպատակաուղղված նոր բանկային պրոդուկտների մշակմանը և ներդրմանը, հաճախորդներին սպասարկելու որակի բարձրացմանը, ՎՏԲ ֆիրմային ոճին համապատասխան մասնաճյուղային ցանցի բարեփոխմանը: Մնալով առաջատար դիրքերում, ՎՏԲ-Հայաստան բանկը կշարունակի զարգանալ, հասնելով իր առջև դրված փառահեղ նպատակներին»,-նշել է ՎՏԲ-Հայաստան բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահի ժ/պ Յու. Գուսևը: