Քաղաքական 12:13 20/08/2012

Նախիջեւանում գտնվող զորամասերում զբաղվում են զինվորների ներքին օրգանների վաճառքով. ադրբեջանցի զինծառայող

Ադրբեջանի պաշտպանության բանակի նախկին զինծառայող, ներկայում Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում վտարանդի Ռահիմ Նամազովը ադրբեջանական Teref թերթին հղած նամակում հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերի` Նախիջեւանի ինքնավար հանրապետության տարածքում տեղակայված զորամասերում զբաղված են զինվորների ներքին օրգանների վաճառքով: Teref.info լրատվական կայքը եւ «Ենի Մուսավաթ» թերթը հրապարակել են Ռահիմ Նամազովի նամակը

Ադրբեջանի բանակի նախկին զինծառայողը նամակում նշում է, որ գեներալ լեյտենանտ Քերեմ Մուստաֆաեւի եւ իրեն Նախիջեւանի «խան» համարող ինքնավար հանրապետության գերագույն խորհրդի նախագահ Վասիֆ Թալիբովի մոտ բարեկամ, Նախիջեւանի ռազմական դատախազ Յաշար Հասանովի հիմնական զբաղմունքը հենց զինվորների ներքին օրգանների վաճառքն է:

Ադրբեջանի Շաքի քաղաքում 1978 թ-ին ծնված Նամազովը բուհն ավարտելուց հետո 2005 թ-ին զորակոչվում է բանակ: 2000 մանաթ կաշառք տալուց հրաժարվելու պատճառով, Շաքիի այն ժամանակվա զինկոմը 3-ամյա երեխա ունեցող Նամազովին ուղարկում է, իր բառերով, «այնտեղ, որտեղից չեն վերադառնում»:

«2005 թ-ի օգոստոսի վերջին ինձ ուղարկեցին Նախիջեւանում տեղակայված թիվ 215 զորամաս: Այդտեղ Յաշար Հասանովը ստուգեց իմ մեքենա վարելու վարպետությունը եւ նշանակեց իրեն վարորդ: Ես վարում էի նրան պատկանող «Նիվա» մակնիշի ավտոմեքենան: Օգոստոսի վերջից մինչեւ դեկտեմբեր որպես վարորդ ծառայելու ժամանակաշրջանում իմ տեսածները չէի ցանկանա, որ մեկ ուրիշը տեսներ: Գրեթե ամեն օր գնում էինք նվազագույնը երկու ռազմական միջադեպի հետքերով: Կամ զինվորը գնդակահարում էր զինվորին, կամ սպան` զինվորին, կամ էլ` զինվորը` սպային: Նախիջեւանի ռազմական դատախազի մոտ ծառայությունս սկսած օրվանից օրագիր էի պահում: Նշեմ, որ ինքնասպանություն կատարողների մեջ զինվորների հետ շատ կային նաեւ ծառայության ժամկետը վերջացած, սակայն ապօրինաբար չզորացրված, հարկադրաբար ծառայությունը շարունակող ենթասպաներ եւ սպաներ: Օրինակ` Գյանջայից Սպարտակ անունով մի սպա կար: Նրա մահվան գործն այնպես քողարկեցին, որ հնարավոր է` մինչ այժմ բացահայտված չէ: Զինվորների ներքին օրգանների հանելու գործը կատարվում էր թիվ 217 զորամասի բուժկետում: Ես բազմիցս եմ եղել դրա ականատեսը: Նույնիսկ դատախազ Հասանովը մի անգամ ինձ ասաց. «Երազումս տեսա զորամասերից մեկում ինքնասպանութուն կատարած զինվորին, որն ինձ խնդրում էր վերադարձնել երիկամները»: Ես ցնցվել էի: Բայց նա շարունակեց, թե` «շան որդին կարծում է, թե իր երիկամները դեռ ինձ մոտ են»: Օրագրումս իմ գրառումները պատճառ դարձան, որ ինձ Նախիջեւանից այլ տեղ ծառայության ուղարկեն: Նոր դատախազն իմացել էր օրագրիս մասին, ստիպեց ոչնչացնել այն, հայտնեց կորպուսի հրամանատարին եւ Նախիջեւանի խան Վասիֆին: Ինձ առանց որեւէ պատճառի 10 օր նստեցրին, հետո տեղափոխեցին Օրդուբադի ցուրտ լեռներից մեկը: 2006 թ-ի մայիսի 4-ին շինծու դատ արեցին Ջուլֆայում տեղակայված թիվ 216 զորամասի դահլիճում, նախօրոք վախեցված եւ սովորեցված զինվորները սուտ ցուցմունքներ տվեցին եւ ինձ ազատազրկման ենթարկեցին 1 տարի 5 ամիս 17 օր ժամկետով: 9 ամիս հետո ազատվեցի Բաքվի թիվ 16 բանտից: Ազատվելուց հետո բազմիցս դիմել եմ երկրի ղեկավարին եւ ուժային կառույցներին, հեռագրեր ուղարկել, բայց` անօգուտ», -նամակում գրում է Նամազովը եւ խնդրում թերթի խմբագրությունից անպայման հավելել հետեւյալ տողերը. «Նախիջեւանի զորամասերում վերջին մեկ տարվա ընթացքում մահացած ցանկացած զինվորի էքսգումացիան շատ բան ցույց կտա եւ կապացուցի իմ ասածները: Ուզում եմ ադրբեջանական մամուլին հասցնել նաեւ, որ Եվրոպայում հայերի կեղծ փաստաթղթերով բնակվող ադրբեջանցիներին բացահայտելուց հետո մամուլը երես է թեքել ինձնից: Այնպես եմ հասկանում, որ իմ գրածներից հետո թերթերի «աղաները» (վերահսկող չինովնիկները) քաշել են խմբագիրների ականջները»:

Նամազովը նշել է, որ աշխատել է Հաշմանդամների միության «Հաշմանդամ» թերթում: 2001 թ-ին, որպես խմբագրության աշխատակից, մասնակցել է Ղարաբաղի վետերանների հացադուլի ակցիային եւ 6 տարի ժամկետով ազատազրկման ենթարկվել: 2001 թ-ի օգոստոսի 18-ին իրեն ներում է շնորհվել: Երկրորդ անգամ ձերբակալվել է Նախիջեւանում ծառայության ժամանակ: Բանտից դուրս գալուց հետո դատարանը շինծու մեղադրանքով նրա նկատմամբ հարկադիր աշխատանքի պատիժ է սահմանել: Դրանից հետո նա ընտանիքի հետ լքել է Ադրբեջանը եւ գաղթել Ֆրանսիայի Թուլուզ քաղաք: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}