Փոխնախարար. Դիանա Սիրունյանի կյանքը փրկելու համար ամեն ինչ արվում է
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը Panorama.am-ին ասաց, որ Դիանա Սիրունյանի վիճակի մասին հուսադրող որևէ բան չի կարող ասել:
«Դժբախտաբար, այս պահին հուսադրող որևէ բան չեմ կարող ասել: Վիճակը մնում է ծայրահեղ ծանր: Այս պահին նախարարի հանձնարարությամբ կոնսիլիում է ընթանում` երկրի լավագույն մասնագետների, ինչպես նաև` Փարիզում աշխատող հայտնի հայ ռեանիմատոլոգի մասնակցությամբ: Արդեն մեկ ժամից ավելի է` հրավիրված է, երևի կես ժամից կավարտվի»,- ասաց փոխնախարարը:
Նրա խոսքերով` առողջապահության նախարարի հանձնարարությամբ ամեն ինչ արվել է ու արվում է: «Դեղորայքի ու որևէ այլ բանի խնդիր չկա»,- ասաց նախարարի տեղակալը` նշելով, որ վնասվածքները շատ ծանր են` ուղեղի, թոքերի սալջարդ, վնասված են կողոսկրերը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին հոր` Սուրեն Սիրունյանի մահից հետո Դիանան 5-րդ հարկից իրեն ցած է նետել: Այժմ նա գտնվում է Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:
1971 թ. ծնված Սուրեն Սիրունյանը, ով Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետն է, մահացել է սրտի անբավարարությունից: Նրա հոգեհանգիստը կկայանա այսօր` ժամը 18:00-19:00-ն, Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան