Եվս մեկ երկրաշարժ Թուրքիայում
Այսօր` տեղական ժամանակով 03.08-ին ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Թուրքիայի տարածքում` Դիյադին քաղաքից 15 կմ դեպի հյուսիս:
ԱԻՆ-ից հաղորդում են, որ էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 39.69օ և արևելյան երկայնության 43.66օ:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ:
Ավելի վաղ ԱԻՆ-ը հայտնել էր, որ օգոստոսի 19-ին, տեղական ժամանակով 23.27-ին ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Թուրքիայի տարածքում` Դիյադին քաղաքից 15 կմ դեպի հյուսիս:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 39.70օ և արևելյան երկայնության 43.65օ:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Իրանում` Թավրիզից շուրջ 60 կմ հեռավորության վրա տեղի ունեցած 6.4 մագնիտուդով երկրաշարժին հաջորդել է 212 հետցնցում, որից 42-ն ունեցել են 4.0 և ավելի մագնիտուդ: