Արևելագետ. Թուրքիայի իշխող կուսակցությունում հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ երեք տեսակետ կա
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կանգնած է համակարգային փոփոխությունների շեմին: Սեպտեմբերի 30-ին տեղի է ունենալու կուսակցության հերթական համագումարը, որը լինելու է պատմական, քանի որ կուսակցության կանոնադրությունը որոշակի սահմանափակումներ է մտցնում այն հարցում, թե քանի անգամ կարող է ընտրվել կուսակցության նախագահը, անդամները քանի անգամ կարող են առաջադրվել պատգամավոր: Ասուլիսում Թուրքիայում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները վերլուծելով, ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վահրամ Տեր-Մաթևոսյանը:
Նրա խոսքով, կուսակցության նախագահ Ռ. Էրդողանը վերջին անգամ կարող է ընտրվել կուսակցության առաջնորդ, նաև յոթ տասնյակից ավել պատգամավորներ չեն կարող մասնակցել 2015 թ. խորհրդարանական ընտրություններին: Վերջիններս, ըստ արևելագետի, իրենց բողոքն են արտահայտում կուսակցության կանոնադրության դեմ, սակայն Էրդողանը հայտարարել է, որ այն չի փոփոխվելու: Վ. Տեր-Մաթևոսյանն ասաց, թե շատերը սպասում են, որ գալիք համագումարում Էրդողանը հայտարարություն կանի իր քաղաքական ապագայի վերաբերյալ` ցանկանո՞ւմ է 2015 թվականին առաջադրվել նախագահական ընտրություններում, թե ոչ:
Բանախոսի ներկայացրած վերլուծության համաձայն, կուսակցության ներսում տեղի ունեցող վերջին զարգացումները խոսում են, որ կուսակցության ներսում հայ-թուրքական հարաբերությունների հարցում երեք խմբավորում կա. ստատուս-քվոյի պահպանման կողմնակիցներ, ովքեր պնդում են, որ չվավերացված վիճակում արձանագրությունները գործում են Թուրքիայի օգտին, երկրորդ խումբը կարծում է, որ չվավերացված արձանագրությունները խարան են Թուրքիայի ճակատին ու պետք է բացվի հայ-թուրքական սահմանը, երրորդ խումբը հավաքված են Ա. Դավութօղլուի կոնցեպցիայի շուրջ` 2015 թվականին ընդառաջ ծավալել հանրային դիսկուրս:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում