Արամ Սարգսյան. Այս իշխանությունից բոլորս պետք է պահանջատեր լինենք
«Մեր երկրի այսօրվա գլխավոր հիմնահարցը արտագաղթը կասեցնելն է: Այս տարվա ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, արդեն 74 հազար մարդ է հեռացել Հայաստանից ու չի վերադարձել: Այս տեմպերով եթե մենք շարժվենք, թե ինչ է լինելու 5-6 տարի հետո, հասկանալի է բոլորին»,- ասուլիսում, խոսելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակի ու երկրի առջև ծառացած հիմնական խնդիրների մասին, ասաց «Հայաստանի Դեմոկրատական կուսակցության» նախագահ Արամ Գ. Սարգսյանը: Նրա խոսքով, միայն այս խնդրի լուծման համար պետք է մեծ ջանքեր գործադրել, մինչդեռ «այսօրվա գլխավոր հարցն է` Վանոն կվերադառնա՞, թե՞ ոչ»:
Երկիրն այս վիճակից դուրս բերելու միակ ճանապարհը նա համարում է համակարգային փոփոխությունը, նաև ստվերի, մենաշնորհի, օլիգարխիայի ու կոռուպցիայի վերացումը: «Լուրջ վտանգ է կախվել մեր գլխին, որովհետև եթե ամայացած լինի մեր երկիրը, հեշտ կլինի գրավել, նույնիսկ առանց պատերազմի: Այս իշխանությունից մենք բոլորս պետք է պահանջատեր լինենք»,- ընդգծեց Ա. Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները