British Airways-ը Հայաստանում այլևս չի լինի
Հոկտեմբերից British Airways (Բրիթիշ Էյրվեյս) ընկերությունն այլևս չի իրականացնի Երևան-Լոնդոն-Երևան չվերթները: Panorama.am-ին այս մասին հայտնեց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Նելի Չերչինյանը:
«BMI (Բի Էմ Այ) ավիաընկերությունը գնել է British Airways-ը և շահավետության առումով նպատակահարմար չեն գտնում այլևս շարունակել այդ չվերթը: Ընթացիկ տարվա նավիգացիոն ձմեռային շրջանից` դրա սկիզբը համարվում է հոկտեմբեր ամիսը, նրանք կդադարեցնեն Երևան-Լոնդոն-Երևան չվերթները»,-փոխանցեց ՔԱԳՎ ներկայացուցիչն ու նշեց, որ այդ մասին վարչությանը ավիաընկերությունը տեղեկացրել է: