Փոխնախարար. Դիանայի մոտ դրական դինամիկա չկա
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանն այսօր արդեն 3-4 անգամ կապվել է Հանրապետական հիվանդանոց` տեղեկանալու Դիանա Սիրունյանի վիճակի մասին:
«Վիճակը նույն է, մի քիչ էլ դեպի վատը: Դրական դինամիկա չկա: Հիմա փորձում ենք տեսնել` ուրիշ ինչ կարելի է անել»,-ասաց Հայկ Դարբինյանը: Հիվանդի վիճակը մի փոքր կայունանալուն պես բժիշկներն անմիջապես կանցնեն դիմային ոսկրերի ֆիքսացիային:
Հիշեցնենք, որ Դիանա Սիրունյանը Սուրեն Սիրունյանի աղջիկն է: Դիանա Սիրունյանը օգոստոսի 18-ին՝ հոր մահից հետո, ցած է նետվել հինգերորդ հարկից: Ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում