Հակոբյանը կես միավորով զիջեց առաջատարին
Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը ԱՄՆ -ի Լոս Անջելես քաղաքում անցկացված օփենում 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և նվաճեց 3-րդ մրցանակը: Հակոբյանը միայն կես միավորով հետ մնաց հաղթողից` գրոսմայստեր Թիմուր Գարեևից (ԱՄՆ):
Գրոսմայստեր Մելիքսեթ Խաչյանը հավաքեց 6, 11-ամյա Սամուել Սևյանը` 5,5, միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը` 5 միավոր:
Մրցաշարին մասնակցում էին 56 շախմատիստներ: Այս մասին տեղեկացնում է շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա