Քննարկվում է Միշա Քալանթարյանի ինքնասպանության պատճառը. ստանձնած պարտավորությունը կատարել չի հաջողվել
«Այս օրերին քննարկվում է Փայլակ Հայրապետյանի եղբոր` Միշա Քալանթարյանի ինքնասպանության պատճառը,- գրում է «Հրապարակը»:-Ըստ մի վարկածի` պատճառը ֆինանսական խնդիրներն են, որոնց թերթն անդրադարձել էր: Խոսքը Աշոտ Սուքիասյանի կողմից առաջարկված նախագծին մասնակցելու արդյունքում Հայրապետյանների ընտանիքի կրած մեծ վնասների մասին է. Սիերա Լիոնեում ոսկու-ադամանդի հանք ձեռք բերելու ընթացքում Հայրապետյաններն իրենց գույքը գրավադրել են «Ամերիաբանկ»-ում: Ըստ այս վարկածի` Քալանթարյանը, որ Փայլակ Հայրապետյանի հարազատ եղբայրն է, որոշակի շրջանակների առաջ պարտավորություն է ստանձնած եղել, որ եռամսյա ժամկետում «Ամերիաբանկ»-ին կվճարի 12 մլն պարտքը, եթե բանկը դադարեցնի հետապնդումները «Հայաստան» հանրախանութի նկատմամբ: Հետապնդումը դադարեցվել է, սակայն ստանձնած պարտավորությունը կատարել չի հաջողվել»: