«Հարսնաքարը» պայթեցնելու սպառնալիք հնչեցրած փոխգնդապետի գործը շուտով կուղարկվի դատարան
«Հարսնաքար» ռեստորանային համալիրը պայթեցնելու սպառնալիք հնչեցրած ԶՈՒ փոխգնդապետ Վարդան Սամվելյանի դեմ հարուցված քրեական գործը շուտով, մինչև սեպտեմբեր, կուղարկվի դատարան:
«Ժողովուրդ»-ի այս տեղեկությունը հաստատել է նաև ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության մամլո խոսնակ Մերի Սարգսյանը:
Թերթը հիշեցնում է, որ «Հարսնաքար»-ում Վահե Ավետյանի սպանությունից հետո` հուլիսի 1-ի գիշերը, մայրաքաղաքային գնդի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանը զինամթերքով մուտք էր գործել այդ ռեստորան և սպառնացել պայթեցնել այն: Մի քանի ժամ տևած բանակցություններից հետո Սամվելյանը ձերբակալվել էր և տեղափոխվել ՊՆ ռազմական ոստիկանության կայազորային կարգապահական մեկուսարան: