Բարեգործական երթուղիները անհարմարություն են ստեղծում մյուս երթուղիների համար
Ըստ «Ժողովուրդ»-ին հասած լուրերի` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հիմնադրամի բարեգործական երթուղիները ոչ միայն «Քինգ դելյուքս» ընկերության երթուղայիններին են վնասում, այլև մեկ ուրիշ երթուղու. Երևան-Աբովյան բարեգործական երթուղին անհարմարություններ է ստեղծել նաև Երևանի թիվ 86 ավտոբուսային երթուղու վարորդների համար: Նշված երթուղին սպասարկում է Ավան և Նոր Նորք վարչական շրջանները: Իսկ այնտեղի բնակիչները նախընտրում են վերը նշված վարչական շրջանները բարեգործական անվճար ավտոբուսներով հասնել: 86 համարի վարորդներից մեկը թերթին հայտնել է. «Ասում են`բարեգործական ա, ուսանողների համար, ով ասես նստում ա, կանգառ առ կանգառ կանգնում են, դե էլ ո՞վ կնստի մեր ավտոբուսները: Ավելի լավ ա` հին «պազիկ» նստեն, բայց կարևորը` անվճար ա»:
Վարորդները հավելել են, որ այս ամենից ելք չեն տեսնում, քանի որ, ըստ նրանց, «Ծառուկյանը հզոր ա, իրա դեմ խաղ չկա, օրենքներն էլ չեն աշխատում»: «Բարեգործական հիմնադրամն այդ մասին ոչ մի ահազանգ չի ստացել, մինչև այս պահը նման խնդիր չի առաջացել, առաջին անգամ ձեզանից եմ լսում»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները